Մարտունու ուղղությամբ հայկական բնագծերն արկակոծվել են 14 անգամ
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան (Ակնա) եւ հարավարեւելյան (Մարտունի) պաշտպանական հատվածներում:
Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ հիմնականում Մարտունու ուղղությամբ, դիմել են պատժիչ գործողությունների: