Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Նոր Ջուղայից Լայպցիգ` մի ափսեի պատմություն

Նոր Ջուղայից Լայպցիգ` մի ափսեի պատմություն

Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Գրասսի ազգագրության թանգարանում Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Թանգարանագիտության ամբիոնի դասախոս, մ.գ.թ. Դավիթ Պողոսյանը մասնակցել է երկամսյա հետազոտական ծրագրի։

Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է թանգարանում գտնվող հայկական յուրօրինակ նմուշների,&nbsp; իր հետազոտության եւ հետագա ծրագրերի մասին։

- Ի՞նչ նպատակով էիք ժամանել Լայպցիգի Գրասսի թանգարան։

- 2015 թ. Բրիտանական թանգարանի միջազգային ծրագրին Հայաստանից ես էի մասնակցում եւ ծրագրի գործընկեր համարվող &laquo;Դրեզդենի արվեստի պետական հավաքածուներ&raquo; կազմակերպությունը Բրիտանական թանգարանի երաշխավորությամբ հրավիրեց Գերմանիա մասնակցելու իր՝ Դրեզդենում եւ Լայպցիգում գտնվող 14 մասնաճյուղերից մեկում ամենամյա հետազոտական ծրագրի:
[[gallery1]]
Այդ հրավերի հիման վրա 2016թ. սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին Լայպցիգի Գրասսի ազգագրության թանգարանի կրթական ծրագրերի բաժնում մասնակցեցի փորձի փոխանակման եւ միաժամանակ հետազոտական ծրագրի:

- Ի՞նչ հայկական նմուշներ են ցուցադրվում թանգարանում, որոնք հասցրել եք ուսումնասիրել, եւ ի՞նչ նմուշներ կան թանգարանի պահեստային ֆոնդում։

- 19-րդ դարի կեսերից գործող այս թանգարանում պահպանվում են տարբեր մշակույթներին պատկանող մոտ 200 000 ազգագրական առարկաներ, որոնց մի զգալի մասը ցուցադրվում է դասական՝ սիստեմատիկ-աշխարհագրական սկզբունքով:

Համապատասխան կուրատորական բաժնից ճշտեցի, որ ներկայիս Հայաստանի տարածքից կա ընդամենը մեկ գրանցված կենցաղային բնույթի առարկա: Սակայն ցուցադրությունում՝ Իրանին վերաբերվող ցուցանմուշների մեջ, հանդիպեցի 19-րդ դարի վերջում հավաքված եւ 1901 թ. թանգարան բերված Նոր Ջուղայի հայ համայնքի կողմից ստեղծված չորս ցուցանմուշների:
[[gallery2]]
Թանգարանի տարեց աշխատակից Ռոլֆ Շվարցը պատմեց, որ 1890-ական թթ. Ֆիլիպ Վալտեր Շուլցը Իրանում ձեռք է բերել ավելի քան 900 առարկաներ, որոնց թվում նաեւ Նոր Ջուղայի շնորհաշատ վարպետների կողմից ստեղծված բարձրարժեք իրեր: Դրանք հետագայում թանգարանը ձեռք է բերել, սակայն ցուցադրում է փոքր մասը, իսկ մնացածը պահպանվում է նույն շենքում գործող կիրառական արվեստի թանգարանում: Ցուցադրված առարկաների մեջ էին կնոջ ամբողջական տարազ, արծաթյա գոտի, հարսանեկան ափսե եւ հրեշտակներով շրջապատված Աստվածամոր պատկերը՝ կտավի վրա:

Ցուցադրված էին նաեւ երեք գործվածքներ՝ ներկայացված Թուրքիայի տարածքից, սակայն հայկական կարպետներին բնորոշ զարդանախշերով:&nbsp;

- Ի՞նչ արժեք ունեն այդ ցուցանմուշները։

- Ցուցանմուշները Նոր Ջուղայի հայտնի արհեստավորների մանրակրկիտ աշխատանքի ակնառու օրինակներ են, խոսում են ժամանակի բարձր գեղագիտական ճաշակի մասին: Դրանցում կարելի է տեսնել&nbsp; իրանական արվեստի ազդեցությունը եւ հայկական ավանդույթների արտացոլումը:

Առարկաների միջոցով հետաքրքրական է եւս մեկ անգամ համոզվել, որ ժամանակի միջազգային առեւտրում կարեւոր դեր ունեցող հայ համայնքը լավագույնս յուրացրել է նաեւ իրերի պատրաստման տարբեր տեխնոլոգիաներ՝ պահպանելով սեփական ինքնությունը:

Հատկապես ուշագրավ է ցուցադրվող հարսանեկան ափսեն, որի վրա ոչ շատ պարզ, շրջանակների մեջ պատկերված են յոթ հարսանեկան տեսարաններ:

Լաքապատ պապյե մաշե տեխնիկայով եւ յուղաներկով արված այս փոքրածավալ ցուցանմուշն իր վրա ունի արեւելյան արվեստին բնորոշ ճոխ բուսական զարդեր, կրում է լույս ու ստվերի պատկերման եվրոպական ավանդույթները եւ հայկական ավանդական հարսանեկան արարողության հետաքրքիր մեկնաբանություն է:
[[gallery3]]
Թանգարանի աշխատակիցների օգնությամբ գրադարանում կարողացա գտնել Ինգե Ցայվերթի գերմաներեն հոդվածն այս եւ նմանօրինակ մեկ այլ ափսեի վերաբերյալ, որը ցուցադրված չէր եւ մեկ տեսարան ուներ նույն թեմատիկայով: Թանգարանի գիտական հոդվածների ժողովածուի մեջ հեղինակը հետաքրքիր անդրադարձ էր կատարել ավանդական հայկական հարսանեկան արարողությանը՝ հիմնվելով Ս. Լիսիցյանի աշխատանքների վրա, ապա դրանք փորձել մեկնաբանել ափսեների տեսարաններով:

Պատկերներից յուրաքանչյուրը պատմում է այն հարսանեկան նախապատրաստական արարողությունների մասին, որոնք կարեւոր նշանակություն ունեին համայնքի կյանքում: Պատկերում տեսնում ենք հաց թխելու արարողությունից մինչեւ փեսայի եւ հարսի հանդիպումը արդեն բուն հարսանիքի ժամանակ: Երկու նմանակերպ ափսեները, նաեւ ոչ բոլոր արարողությունների պատկերումը, ենթադրել է տալիս, որ պետք է որ գոյություն ունենան նաեւ այլ նմանօրինակ առարկաներ, որոնք առավելապես կիրառական նշանակություն չեն ունեցել, որքան պատվիրվել են որպես հուշ կամ նվեր:

- Կարո՞ղ եք ավելի մանրամասն նկարագրել ափսեում պատկերված դրվագները։

- Կենտրոնում պատկերված է հարսի եւ փեսայի ընտանիքների հանդիպումը, որը գործողությունների հենց սկիզբն է։ Տեսարանում հարսն ու փեսան չկան, քանի որ նրանց փոխարեն հիմնական որոշումները կայացնում էին իրենց ընտանիքները՝ քննարկելով նորաստեղծ ընտանիքի տնտեսական կյանքին վերաբերող հարցեր, թե ով ինչ նվեր պետք է նվիրի, որը շատ կարեւոր էր համայնքի ու ընտանիքի համար։ Այս տեսարանի անմիջապես ներքեւում պատկերված է փեսան, որը նվերներ՝ հավ, ուլ է տանում հարսնացուի համար։

Մյուս տեսարանում պատկերված է տղաների եւ աղջիկների շարասյուն։ Փեսայի կողմից տղաները &laquo;մակարներ&raquo; էին կոչվում, որոնք համապատասխանում են&nbsp; ներկայիս &laquo;ազաբ-բաշուն&raquo;։ Մակարների պետը հարսանիքի ամենակարեւոր մարդն էր, քանի որ նա զինված էր եւ համարվում էր ողջ շքախմբի պաշտպանը։ Մակարների պետի ընտրության տարբեր ձեւեր են եղել, օրինակ՝ եղել է գավազան, որը նա գնել է եւ դարձել մակարների պետ։

Կենտրոնից դեպի վերեւի տեսարանում պատկերված են երաժիշտները, որոնք եւս շատ կարեւոր են եղել հարսանեկան արարողության ժամանակ։ Տեսարաններից մեկում պատկերված են կանայք, որոնք հաց են թխում՝ ընդունված է եղել, որ հարսանիքի հացը պետք է թխեին ամուսնացած հաջողակ կանայք, որպեսզի ամուսնացող զույգերը եւս երջանիկ լինեն։

- Ի՞նչ յուրահատուկ հետազոտական նախագիծ կարողացաք մշակել եւ ո՞րքանով նշված հայկական առարկաները ընդգրկվեցին այդ նախագծում ։

- Որպես թանգարանագետի՝ ինձ հետաքրքրում է առավելապես թանգարանային առարկայի բազմակողմ մեկնաբանությունը, դրա արդիականացման, արժեւորման տարաբնույթ գործընթացները, ինչպես նաեւ ցուցանմուշների հնարավոր նորովի մեկնաբանությունը սույն թանգարանի հաղորդակցման տարածքների վերափոխման գործընթացում:
[[gallery4]]
Թանգարանային առարկան իր ստեղծումից սկսած սերնդեսերունդ կարող է տարբեր կիրառություն ունենալ եւ դրա հետ կապված արդեն թանգարանում կարեւորվում է այն բազմաշերտ տեղեկատվությունը, իրականության ընկալման, զգայական եղանակների բացահայտումը, արժեւորումը եւ մեկնաբանումը, որոնք թաքնված են դրանում: Փաստորեն, առարկայի տարակերպ վերաիմաստավորումը թանգարանում եւս չի դադարում, քանի որ այն կրում է տարբեր պատմություններ եւ կարող է մեկնաբանվել ու արդիականացնել նաեւ արդի տարբեր մասնագիտական, սոցիալական, ընդհուպ քաղաքական պահանջմունք&not;ներից ելնելով:

Այս առումով Գրասսի ազգագրության թանգարանը, փաստորեն, սեփական հավաքածուները նորովի մեկնաբանելու փոխարեն նույնիսկ դրանց մերժելու կեցվածք է ընդունում, որը եւ առիթ տվեց խորհելու նշված հայկական ափսեի նորովի մեկնաբանման շուրջ:&nbsp;&nbsp;

Թանգարանն իր փոխակերպվող հաղորդակցման տարածքով փորձում է արձագանքել առկա այն խնդիրներին, որոնք որպես պատում, այդքան էլ նոր չեն, հատկապես մեզ համար, առավել եւս՝ Նոր Ջուղայի, որը ձեւավորվեց բռնի տեղահանման արդյունքում, բայց որը նաեւ կարողացավ ոչ միայն ինտեգրվել օտար միջավայրին, այլեւ պահպանել իր ինքնությունը եւ զարգացնել տվյալ երկրի տնտեսական, մշակութային, գիտակրթական կյանքը: Այս առումով ցուցադրվող ափսեն դրա վառ վկայություններից է, որը փաստորեն կարող է պատմել նաեւ ներգաղթի եւ ինտեգրման, օտար միջավայրում համայնքի ուրույն դիմագիծը եւ ավանդույթները պահպանելու մասին՝ փոխանցելով դա արդեն մեկ այլ սփյուռքահայ համայնքի Գերմանիայում:

Այս մոտեցումը փորձեցի զարգացնել թանգարանային կրթական ծրագրի միջոցով: Վերջինս կրում &laquo;Առարկա երկխոսության համար &laquo;Սփյուռքից սփյուռք&raquo; խորագիրը&nbsp; եւ նախատեսում հատկապես Լայպցիգի եւ Հալլեի հայ համայնքներից ներգրավված լսարանների համար սույն ափսեն մեկնաբանել իր տարբեր կողմերով, ծանոթացնել նրանց Նոր Ջուղայի հայկական սփյուռքի փորձառությանը, մղել մտորելու այն խորհրդանիշների մասին, որոնք կարեւոր են այսօր Գերմանիայում ապրող հայերի համար: Այս առումով ափսեի բացատրությունից զատ, կրթական ծրագրի հիմնական փուլերից է այցելուների կողմից սեփական ափսեի պատկերումը՝ յոթ հարսանեկան տեսարանների փոխարեն:
[[gallery5]]
Կատարված հետազոտության հիման վրա կազմել եմ նախագիծ-առաջարկ եւ ներկայացրել թանգարանին՝ որպես համայնքների հետ աշխատանքում այլընտրանքային կրթական հարացույց: Առավել ոգեւորիչ է այն աջակցությունը, որ ունեմ այս ընթացքում Լայպցիգի հայ ուսանողների միության անդամների՝ Անահիտ Բաբայանի, Հակոբ Մաթեւոսյանի, Ժաննա Գեւորգյանի կողմից: Նրանց հետ նույնիսկ նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել կրթական ծրագրի փորձնական իրականացման ուղղությամբ, երեք լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն եւ հայերեն տարբերակներով պատրաստել կրթական ծրագրի ազդագիրը եւ այլն: Հուսով եմ, որ կրթական ծրագիրը հետագայում ինչ-որ կերպ կիրականացվի թանգարանի հետագա գործունեության ընթացքում, որով եւ հարսանեկան ափսեն նոր մեկնաբանության եւ արդիականացման համատեքստում կհայտնվի եւ կվերածվի տարբեր սերունդների եւ երկրների սփյուռքահայ համայնքների միջեւ երկխոսության ազդեցիկ միջոցի:

Զրուցել է Սիրարփի Մովսիսյանը
Լուսանկարները՝ հեղինակի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Над Соловьёво поднят российский флаг, штурмовые группы ВС России замечены на окраинах Архангельского



VIP

В Москве состоится уникальный конкурс, сочетающий красоту и интеллект «Мисс Право»




Українські новини

Магазин дверей і підлогового покриття Albero: якісна продукція для кожного клієнта



Новости 24 часа

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)



Game News

Garry's Mod is removing 20 years' worth of Nintendo-related items from its Steam Workshop following takedown request: 'It's Nintendo. Need more be said?'



Москва

Скелет человека обнаружили в лесном массиве в Новой Москве



News Every Day

Ryan Poles Needs A Last-Minute Review Of His Quarterback Scouting Notes To Ensure Nothing Is Missed



Блоги

звезды шоу-бизнеса посетили весеннюю неделю моды estet fashion week



Москва

Стало известно, что маму Иды Галич экстренно госпитализировали



Александр Розенбаум

Александр Розенбаум рассказал о дополнительном источнике дохода: "Не бомжовые заведения"



Москва

Обниматель для детей назван самой необычной вакансией с высокой зарплатой



WTA

Самсонова победила Осаку и вышла в третий круг турнира WTA 1000 в Мадриде



Москва

звезды шоу-бизнеса посетили весеннюю неделю моды estet fashion week



Актёр

«Поборол это гнусное чувство». Актер Галкин — о своей маленькой дочке, зависти и настоящей любви



Симферополь

Выставка-панорама героической истории "Вехи памяти и славы" ко Дню Победы в Великой Отечественной войне



Москва

Андрей Воробьев: «День добрых дел» объединил учащихся Подмосковья



Москва

Собянин: в Москве начался сезон фонтанов



Москва

звезды шоу-бизнеса посетили весеннюю неделю моды estet fashion week



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Учения по ликвидации лесных пожаров прошли в Богородском округе





Путин в России и мире
Москва

Путин поздравил Леонида Рошаля с днем рождения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Дух разделения в Святой Руси, или Можно ли лишиться сана за отпевание Навального*



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Филипп Киркоров

Киркоров оштрафован на 6 тыс. рублей за неуплату другого штрафа



Москва

Сотрудница театра лишились почти 400 тысяч рублей, спасая деньги от мошенников

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net