6-րդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը Մխիթարյանն է
Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, որը յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում եւ վեցերորդ անգամ անընդմեջ է ստանում այս մրցանակը:
Երկրորդ տեղն է զբաղեցրել Գեւորգ Ղազարյանը, իսկ երրորդ՝ Մարկոս Պիզելին:
Տարվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Երկրորդ հորիզոնականում «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է, երրորդում էլ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: