Կարճամետրաժ ֆիլմերի եւ լուսանկարների մրցույթներ «Ավրորայից»
«Մենք ակնկալում ենք, որ ձեր ինքնարտահայտման ազատության շնորհիվ ներկայացված ֆիլմերի հիմքում դրված են լինելու ձեր պատկերացումները հույսի, փոխօգնության, անձնվիրության եւ ավելի լավ ապագա ունենալու գաղափարների մասին», - ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:
Մրցույթին մասնակցելու հիմնական պայմաններն են.
Տարիք՝ մինչեւ 40 տարեկան;
Ֆիլմի տեւողությունը՝ մինչեւ 5 րոպե;
Ձեւաչափ՝ փաստագրական, խաղարկային, անիմացիոն (2D, 3D), այլ;
Վերջնաժամկետ՝ մարտի 20, 2017թ.;
Ֆիլմերը պետք է նկարահանված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո;
Ֆիլմերը պետք է ներկայացնել Vimeo կամ YouTube կայքերում վերբեռնված փակ (ոչ հրապարակային) հղումներով:
Մասնագիտական ժյուրիի ընտրությամբ հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 4000 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ տեղը զբաղեցրած ֆիլմի հեղինակին՝ 2000 ԱՄՆ դոլարի պարգեւ: Լավագույն 5 ֆիլմերի հեղինակները կստանան բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու 2017թ. «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը Երեւանում:
Մրցույթին մասնակցելու համար սեղմեք այստեղ:
Հարցերի դեպքում գրեք film@auroraprize.com հասցեով կամ զանգահարեք 098909417 հեռախոսահամարով:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է նաեւ լուսանկարչական մրցույթ:
«Մենք ակնկալում ենք, որ լուսանկարներն արտահայտելու են ձեր պատկերացումները մարդկային կյանքի արժեւորման, հույսի, անձնվիրության եւ ավելի լավ ապագա ունենալու գաղափարների մասին: Լուսանկարներն ընդունվում են առանց ժանրային սահմանափակման», - ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:
Մրցույթին մասնակցելու հիմնական պայմաններն են.
Տարիք՝ մինչեւ 40 տարեկան
Վերջնաժամկետ՝ մարտի 20, 2017թ.
Լուսանկարները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո:
Մասնագիտական ժյուրիի ընտրությամբ հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 2500 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 եւ 1000 ԱՄՆ դոլարի պարգեւ: Լավագույն 5 լուսանկարների հեղինակները կստանան բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու 2017թ. «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը Երեւանում:
Մրցույթին մասնակցելու համար սեղմեք այստեղ: