Իրանի հետ միշտ եղել ենք շիտակ եւ ազնիվ, ասել է ՀՀ նախագահը
«Դուք հայ ժողովրդի կողմից սպասված եւ ցանկալի հյուր եք, եւ մենք լիահույս ենք, որ Ձեր առաջին պաշտոնական այցը նոր ոգի եւ շունչ կհաղորդի մեր համագործակցությանը: Հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքերից, եւ հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա՝ 1992 թվականին մենք ձեւավորեցինք միջպետական հարաբերություններ: 25 տարի անց ես շատ ուրախ եմ փաստել, որ այս ժամանակահատվածում չի եղել մի հանգամանք, որ մթագնի մեր հարաբերությունները: Մենք շնորհակալ ենք Իրանի ղեկավարությանը մեր հարաբերությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար: Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ եւ ազնիվ մեր հարաբերություններում եւ պատրաստ ենք այդպես էլ շարունակել»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք Հայաստանը համարում ենք բարեկամ երկիր եւ ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել»,- ասել է Հասան Ռոհանին: