Հարություն Մերդինյանը կպատրաստվի Տոկիոյի Օլիմպիական խաղերին
Այս տարի 32-ամյա մարմնամարզիկը Ռիոյի Օլիմպիական խաղերի նժույգթափերում գրավել է 7-րդ տեղը:
Մերդինյանը խոստովանել է, որ հավաքականի մարզիչների հետ որոշել է շարունակել ելույթ ունենալ ու պայքարել նոր մեդալների համար:
«Եթե հնարավոր է մեդալների ցանկին նորերն ավելացնել, ինչու չանել: Եթե զգամ, որ չեմ կարողանում, ուժերս սպառվել են, չեմ շարունակի: Ցանկանում եմ դեռ ելույթ ունենալ ու կարիերաս ավարտել միայն այն ժամանակ, երբ ինձնից գոհ կլինեմ ու որեւէ ափսոսելու բան չեմ ունենա»,- ասել է նա:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն էլ ավելացրել է, որ Մերդինյանը հետազոտվել է, ամեն ինչ կարգին է ու ցանկանում է իր մեդալների հավաքածուին ավելացնել նաեւ Օլիմպիականը:
Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը եւս ամփոփել է տարին ու խոսել իր ելույթներից: Նա նշել է, որ Օլիմպիական խաղերում լիովին պատրաստ էր, անգամ լարվածություն չուներ, պարզապես չստացվեց հաջող հանդես գալ ու մտնել եզրափակիչ:
«Հետագայում կաշխատեմ սխալներիս վրա ու կփորձեմ ուղղել դրանք: Բոլորս էլ այս տարի կատարեցինք մեր առաջադրանքը, Եվրոպայի առաջնությունում լավ արդյունք գրանցեցինք»,- ասել է նա: