Լեւոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել London Chess Classic-ում
Գլխավոր մրցաշարում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով ուժեղ է եղել Մայքլ Ադամսից (Անգլիա):
Մյուս պարտիաներում Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) հաղթել է Վեսելին Թոփալովին (Բուլղարիա), Ուեսլի Սոն (Չինաստան) ուժեղ է եղել Հիկարու Նակամուրայից (ԱՄՆ):
Մաքսիմ Վաշիե Լագրավ (Ֆրանսիա)-Անիշ Գիրի (Հոլանդիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) հանդիպումներն էլ ոչ-ոքի են ավարտվել: