Արթուր Ալեքսանյանը հանդիպել է Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստներին
Նորանոր հաղթանակների մաղթանքներով Ալեքսանյանին ողջունել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Ալեքսանյանն էլ հաջողություն է մաղթել հավաքականին Մոնտենեգրոյի հետ նոյեմբերի 11-ին կայանալիք խաղում: Նա հույս է հայտնել, որ տղաներին կհաջողվի ուրախություն պարգեւել հայ երկրպագուներին:
Հանդիպման վերջում Հենրիխ Մխիթարյանը անվանական մարզաշապիկ է հանձնել Արթուր Ալեքսանյանին: