Սամբոյի ԱԱ-ին 13 հայ մարզիկներ են մասնակցելու
Առաջնությունում ուժերն են չափելու 13 հայ սամբիստներ: Կանանց պայքարին մասնակցելու են Ասյա Լալազարյանն (48 կգ) ու Սոսե Բալասանյանը (52 կգ):
Մարզական սամբոյում հայտավորված են Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Հովհաննես Ալեքսանյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ) եւ Էդիկ Պետրոսյանը (90 կգ):
Մխիթար Մխիթարյանը (57 կգ), Էռնեստ Հայրապետյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ) եւ Մավրիկ Նասիբյանն (74 կգ) էլ ուժերն են փորձելու մարտական սամբոյում: