Երիտասարդների ԵԱ-ին կմասնակցի 7 հայ բռնցքամարտիկ
Թիմի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 7 հայ բռնցքամարտիկ:
Սանկտ-Պետերբուրգում հանդես կգան Արսեն Աբգարյանը (49 կգ), Ժիրայր Սարգսյանը (52 կգ), Վահե Բադալյանը (56 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (60 կգ), Տոնի Գալստյանը (64 կգ), Գուրգեն Մադոյանն (69 կգ) ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Եվրոպայի երիտասարդների հաղթող Անուշ Գրիգորյանն էլ հանդես է գալու նոյեմբերի 14-24-ը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակաների կանանց առաջնությունում:
Բռնցքամարտիկների հերթական մարզմանը երեկ ներկա է եղել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: