Լյուբիշա Տումբակովիչ. Երեւանում փորձելու ենք հասնել հաղթանակի
«Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են պատրաստ 100 տոկոսով, մեր կազմում կան նաեւ վնասվածքներ ունեցողներ: Սակայն բավական ժամանակ ունենք մեկ ամբողջություն դառնալու ու մեր ուժերը ճիշտ օգտագործելու համար: Երեւանում փորձելու ենք հասնել հաղթանակի»,- խոստովանել է մարզիչը:
Տումբակովիչը խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանից: Ըստ նրա՝ նոր մարզչի ղեկավարությամբ հայերը կփորձեն լավ սկսել, մանավանդ, որ հանդես են գալու սեփական հարկի տակ:
Մոնտենեգրոն ընտրական E խմբում 7 միավորով 2-րդ տեղում է, իսկ Հայաստանի ընտրանին առանց միավորի՝ վերջին:
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումը կայանալու է նոյեմբերի 11-ին: