Դոնալդ Տրամփը ԱՄՆ նոր նախագահն է
Երեւան: Մեդիամաքս: Bloomberg գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Տրամփը ստացել է առնվազն 276 ընտրիչների ձայներ եւ ընտրվել է ԱՄՆ նոր նախագահ:
ԱՄՆ-ում գործում է նախագահի ընտրության երկաստիճան համակարգ եւ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա ընտրիչների 270 ձայն եւ ավելին:
Ընտրիչների քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 19-ին, իսկ նոր նախագահի երդման արարողությունը՝ 2017 թվականի հունվարի 20-ին: