Մխիթարյանը հպարտ է մարզվել Պետրոսյանի ղեկավարությամբ
Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ հպարտ է մարզվել Պետրոսյանի թիմում:
«Արթուր Պետրոսյանը եղել է մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստը, որով միշտ հպարտացել եմ: Երբ դեռ փոքր էի նրանից մեծ աջակցություն եմ ստացել: Նա լավ գիտելիքներ ունի, ճիշտ է հասկանում ֆուտբոլը, կարող է օգնել մեր հավաքականին»,- ասել է ֆուտբոլիստը:
Նա խոսել է նաեւ իր մարզավիճակից ու նշել, որ մեծ ցանկության դեպքում այն դառնում է երկրորդական. «Կանեմ ամեն ինչ, որ լավագույնս մասնակցեմ Մոնտենեգրոյի դեմ խաղին»:
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումը կայանալու է նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում: