Կովկասի բաց առաջնությունում հայ կարատեիստները 6 ոսկե մեդալ են նվաճել
Մասնակցել են նաեւ Գերմանիայի, Ղազախստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հավաքականները:
Հայաստանի ընտրանու կազմում ելույթ են ունցել 27 կարատեիստներ, որոնցից
6-ը նվաճել են ոսկե, 3-ը՝ արծաթե ու 10-ը՝ բրոնզե մեդալներ:
Կովկասի առաջնությունը պետք է գարնանը կայանար, սակայն ապրիլին ռազմա-քաղաքական իրավիճակի սրման պատճառով հայկական կողմը չէր մեկնել Վրաստան, ու մրցաշարը հետաձգվել էր: