Հայաստանի առաջնությունը շարունակում է գլխավորել «Շիրակը»
Գյումրիում «Շիրակը» ընդունել է «Արարատին» ու կարողացել է հաղթանակ տանել 2:0 հաշվով: Առաջին խաղակեսում Վիուլեն Այվազյանը բացել է հաշիվը, իսկ երկրորդում փոխարինման դուրս եկած Ղուկաս Պողոսյանը կրկնապատկել է այն:
«Շիրակը» վաստակել է 27 միավոր եւ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 13-րդ տուրի մյուս հանդիպումները կայանալու են վաղը: