Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Կարոտից կարած վերարկու

Կարոտից կարած վերարկու

Որքան շատ են անհավանական, անբացատրելի գույներն այնտեղ, վերեւում, երկնքում, ամպերի մեջ, երկրից շատ բարձր: Սովորական առօրյայից հեռու են, ապրում են իրենց սեփական կյանքով, անցուդարձից ու խնդիրներից առանձին:

Անվանումներ չունեն, անհնար է նրանց որեւէ կերպ նկարագրելը, հնարավոր է միայն կառչել նրանցից հայացքով, կուլ տալ աչքերով, շնչակտուր լինել նրանց երանգներից, տպել ու սոսնձել հիշողության մեջ: Երկնքում էլ կյանք կա, յուրաքանչյուր ամպ իր դրսեւորումը, ձեւն ունի՝ տներ, կենդանիներ, մարդիկ, բոլորս էլ կարող ենք ինչ-որ նմանություն գտնել: Ու ամեն քաղաքում ամպերը տեղաշարժման տարբեր արագություններ ունեն: Իսկ ես ինքնաթիռում եմ, ու թվում է, թե ներխուժել եմ երկինք, գլուխս խրել ամպերի մեջ ու խախտել նրանց ձեւը, սովորական անդորրը:

Սպասումն ամենագեղեցիկ զգացմունքներից է: Չէ, ոչ թե սպասումը, այլ կանխավայելումը, երբ ներսից արդեն լրիվ այլ տեղ ես ու միայն ֆիզիկական գոյությունդ է ձգձգում պահը: Սպասել ու ակնկալել՝ համբուրելով օդը, կծոտելով նյարդայնությունից չորացած շուրթերն ու չիմանալ, ի՞նչ է սպասում քեզ ներքեւում, բայց զգալ քամու գրկախառնությունը, նույնիսկ ինքնաթիռի ներսում: Կրծոտել եղունգներն ու չզգալ սեփական ոտքերը, չնկատել կողքի նստողներին, ագահաբար կուլ տալ ամեն վայրկյանը, պահը, շունչը:

Գիշերն ամպերի միջով թռչելը լրիվ այլ զգացողություն է: Վերեւից թվում է, թե քաղաքները տարբեր արյուններով լի երակներ են ու հոսում են ներքեւում: Սկսում եմ ոչինչ չզգալ, միայն անհանգստություն, որովհետեւ իրավիճակն անկառավարելի է: Ինքնաթիռի դռների վրա կարմիրով գրված է &laquo;Ելք&raquo; բառը, բայց չի բացատրված, թե դեպի ուր: Այստեղ մեզնից ոչինչ կախված չէ, երկնքի գրկում ենք, պահի մեջ քարացած: Բայց ինքնաթիռներ շատ եմ սիրում, որովհետեւ ինչ-որ կոնկրետ տեղում չես, տարածության մեջտեղներում, հարթության անհայտ կետում, չես կարող մեկին զանգել ու բացատրել, թե ուր ես:

Ու ինձ մի պահ թվում է, թե այնքան մոտ եմ, որ այստեղ ապրող հավերժության մեջ հանկարծ կհանդիպեմ քեզ: Բայց շուտով վայրէջք ենք կատարելու, ու ինձ այլ հավերժություն է սպասում, որովհետեւ ամեն պահն ինձ համար հավերժության մասն է:

Յուրաքանչյուր քաղաքի մասին այնքան բան է գրվել, տեղեկության օվկիանոսն անծայրածիր է: Բայց օդանավակայանում, երբ թոքերդ ծանոթանում են նոր օդի հետ,&nbsp; միանգամից հասկանում ես` իրականում քաղաքը քեզ ցույց կտա այն, ինչ կուզես տեսնել, ու եթե փնտրես քոնը, այն կբացի գաղտնիքներն ու ներս կթողնի: Ու եթե իսկապես մտերմանաք ու մասնիկդ տաս նրան, այն կդառնա քոնը:

Իմ մտերիմներից մեկը քաղաքները մարդկանց հետ է համեմատում, մարդկանց էլ` քաղաքների: Քաղաքներին սիրահարվելով եմ հասկացել, թե ինչպիսին պիտի լինի սիրելիդ` մարդ, ում մոտ ամեն անգամ վերադառնում ես, կարծես նա քո տունն է, որտեղ քեզ միշտ նոր,&nbsp; չսպառվող ու սիրուն արկածներ են սպասում:

Իսկական երջանկություն է նոր քաղաքներ ինքնուրույն բացահայտելը, նոր մարդկանց հանդիպելը, զգալ ծովի շունչը, կորել դեռեւս անծանոթ քաղաքի փողոցներում, նայել այդ պահին գլխիդ վերեւով սլացող կարծես թե նույն, բայց իրականում հիմնովին տարբեր ամպերին, թրջվել անծանոթ քաղաքի անձրեւից ու այդպիսով ավելի մտերմանալ նրա հետ: Երջանկություն է նոր քաղաքում մի քիչ անապահով, անվստահ զգալը, իսկ մի քանի օր անց քարտեզին չնայելով օգնել զբոսաշրջիկներին հասնել իրենց ցանկացած վայրը: Երջանկություն է լինել երազանքիդ քաղաքում ու դատարկություն զգալ, հետո էլ լցվել, ոգեշնչվել, գտնել հոգուդ սպիերի հետքերի գույնը բացացնող միջոցները:

Երջանկություն է անծանոթ քաղաքում փակել աչքերն ու տեսնել քամին, անդադար ուտել տեղական ուտեստները, մինչեւ ալերգիան կստիպի կանգ առնել:

Երջանկություն է տեսնել անծանոթ քաղաքի գիշերային լույսերը, հիշել ու ժպտալ: Իսկ հետո իսկական երջանկություն է նորից վերադառնալ ամենասիրելի քաղաքները, կարոտից հուզվել, գրկել փողոցները, համբուրել ամեն անկյունը:

Երջանկություն է լուսանկարել երազանքիդ քաղաքների պատուհանները, շնչակտուր լինել թանգարաններում, քայլել այնքան, մինչեւ ոտքերդ կուռեն ցավից ու դու կնստես անհասկանալի, անծանոթ մի սրճարանում ու կզգաս, որ ապրելու իմաստը նման պահերի մեջ է: Երջանկություն է կուլ տալ սիրածդ քաղաքի օդն ու շնչել պատմական վայրերի փոշին, հայացքով համբուրել կտավներն ու հուշարձանները,&nbsp; զգալ օդում պարող բոլոր զգացողությունները:

Երջանկություն է անծանոթ քաղաքի նոր հատվածներում քեզ տանը զգալը, դրանք ամենասիրելի վայրերդ դարձնելն ու այնտեղ հիշողություններ ստեղծելը: Երջանկություն է հետեւել երկնքում ճախրող թռչուններին ու տեսնել, թե ինչպես են գրկախառնվում եկեղեցիների գմբեթներին: Երջանկություն&nbsp; է հասկանալ տարբեր քաղաքների մետրոներից օգտվելու տրամաբանությունն ու հանգիստ օգտվել քարտեզից: Երջանկություն է ոչինչ չանելը, նայել շուրջը, տեսնել գեղեցկությունը, խորը շունչ քաշելն ու զգալը:

Քաղաքները ձեր հոգուն ու մաշկին այնքան հարազատ դառնում ե՞ն, որ սկսեք կարոտել նրանց, կարծես ձեր սիրելի մարդիկ են, կամ այն մեկը, ում սիրահարված եք: Ձեզ մոտ լինու՞մ է նման զգացողություն, որ ուզենաք վերադառնալ, գրկել այդ քաղաքը: Իսկ երբ քամի է, փակեք աչքերն ու տեսնեք հենց&nbsp; այն քաղաքը, որին այնքան եք կարոտել, որ մարմնի բոլոր ոսկորները ցավում են, որտեղ թողել եք ձեր էության ու բուրմունքի մի մասնիկը: Իսկ քաղաքներից փոխադարձ կարոտ զգու՞մ եք, երբ անծանոթների շապիկներին պատկերված պրինտերից նրանք սկսում են հիշեցնել ձեզ իրենց մասին:

Տարբեր քաղաքներ, բազմազան կյանքեր ու ճակատագրեր` գիշերային լույսերով լցված գետեր հիշեցնող հոսանքի նման ամեն ինչ գալիս ու անցնում է: Քաղաքների անհավանական գեղեցկությունը ստիպում է մտածել սեփական գոյությանդ մասին` այս ամենը կար մինչ իմ ծնվելը, ու կլինի հետո, շատ տարիներ անց: Գիտակցում ես ավարտն ու հասկանում, որ պիտի շտապ սկսես: Երազանքիդ քաղաքի սրճարանում նստած մտածում ես, որ ոչինչ ես այդ հավերժության հետ համեմատ, բայց միեւնույն ժամանակ ամենակարողություն ես զգում, որովհետեւ դու էլ ես եկել, տեսել, զգացել, սիրել: Ու ուզում ես հավերժ ապրել, որ այդ ամենը տեսնելու անդադար հնարավորություն ունենաս, ու նորից սիրահարվում ես սեփական կյանքիդ, գնահատում ամեն մի վայրկյանդ, որովհետեւ&nbsp; կարծես ինքնաթիռում լինես, &laquo;Ելք&raquo; բառի ցուցանակը կա, բայց չի բացատրված, թե դեպի ուր եւ երբ, պիտի ինքդ գտնես: Այս ամենը մի բառով կոչվում է կյանք, որը շատ արագ ու առանց ետ նայելու առաջ է շարժվում, այնպես որ պիտի հասցնել բռնել պահերը:

Երբեմն դատարկություն զգալը լավ է, նշանակում է մեր մասնիկներն ենք թողել սիրելի քաղաքներին ու մարդկանց: Դրա համար էլ պիտի&nbsp; վերադառնանք՝ մասնիկները հավաքելու: Ես իմ սիրելի քաղաքների կարոտից վերարկու եմ կարել, որ անկախ եղանակից երբեք չմրսեմ: Իսկ Իմ ամենասիրելի զգացմունքն իրականում ամենապարզն է ` երջանկությունն է: Ապրելը` երջանկություն է:

Լենա Գեւորգյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Лиды для фрилансеров Golubinbot



VIP

В Москве состоится уникальный конкурс, сочетающий красоту и интеллект «Мисс Право»




Українські новини

Охорона і Безпека це ОіБ: замовляй охорону в Києві та Харькові



Новости 24 часа

«1418»: выставка секции «Арт-фото» ТСХР в зале «Лаврушинский`15»



Game News

Here's what god rolls you should be farming for Destiny 2: Into the Light's Brave Arsenal weapon set



Москва

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)



News Every Day

Ramon Cardenas aims to cement his contender status agains Jesus Ramirez Rubio tonight



Интернет

MONT предложит партнерам решение «Лаборатории Касперского» для обнаружения дронов



Москва

Известный блогер Тамаев попал в ДТП на люксовом авто около «Москва-Сити»



Песня

Вывод Песни, Альбома, Клипа в ТОП Музыкальных Чартов – iTunes, Apple Music, Youtube Music, Яндекс.Музыка, ВК и Boom, Spotify.



Москва

Полянский обратил внимание на пост экс-главы МИД Линкявичуса о Крымском мосту



Елена Рыбакина

Елена Рыбакина рассказала о проблемах на турнире в Мадриде



Москва

звезды шоу-бизнеса посетили весеннюю неделю моды estet fashion week



Антонио Вивальди

«Вивальди. Времена Года. Шнитке. Кончерто Гроссо»: концерт в старинном соборе при поддержке Relax FM



Симферополь

Литературно-поэтический час «Ушла на фронт ещё девчонкой...»



Москва

Андрей Воробьев: «День добрых дел» объединил учащихся Подмосковья



Москва

Собянин заявил о победе столичных проектов на премии «Умный город»



Москва

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Труп мужчины найден в лесопарковой зоне в Сокольниках





Путин в России и мире
Москва

Путин поздравил Леонида Рошаля с днем рождения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Басманный суд Москвы арестовал продюсера Reuters Константина Габова за помощь ФБК в подготовке материалов



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Виктор Цой

У могил Горшка и Виктора Цоя на Богословском кладбище появилась защита от вандалов



Москва

«Надо меньше есть!» Певица Ортман раскрыла секрет поддержания хорошей формы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net