Հայաստանի առաջնությունը գլխավորում է «Շիրակը»
«Գանձասար-Կապան»-«Բանանց» եւ «Փյունիկ»-«Արարատ» խաղերում գրանցվել են խոշոր հաշիվներ: «Գանձասար-Կապանն» ու «Փյունիկը» 4-ական անպատասխան գնդակ են խփել մրցակիցների դարպասը:
«Ալաշկերտ»-«Շիրակ» հանդիպումն էլ ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:
«Շիրակը» վաստակել է 18 միավոր ու զբաղեցնում է առաջին հորիզոնականը, երկրորդ տեղում «Ալաշկերտն» (16 միավոր) է, իսկ երրորդ՝ «Գանձասար-Կապանը»՝ (13 միավոր):