Ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է երկու հայ եւ երեք ռուս
Երեւան: Մեդիամաքս: Հայտնի է այսօր Հյուսիսային Օսեթիայիում տեղի ունեցած Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած 5 անձանց քաղաքացիությունն ու ազգությունը:
ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 5 զոհից 3-ը ազգությամբ ռուս են՝ ՌԴ քաղաքացի, 2-ը՝ ՀՀ քաղաքացի՝ ազգությամբ հայ, որոնցից 1-ը վարորդն է:
27 անձ ստացել է մարմնական վնասվածքներ։
ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու եւ ավելի մարդու մահ)։