Մովսիսյանն ու Սարգսյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից են
Հնարավոր երկու միավորից Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը վաստակել են երկուսը եւ կիսում են 1-16-րդ տեղերը: Հրանտ Մելքումյանը 1,5 միավորով ընթանում է 22-րդ հորիզոնականում:
Այս տարի Մենի մրցաշարը շատ ուժեղ կազմ է հավաքել: Լավագույնի կոչման համար պայքարում են Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վեսլի Սոն, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Պետեր Լեկոն, Վան Հաոն եւ այլ շախմատիստներ: