Հայ պատանիները շարունակում են վստահ ելույթները շախմատի ԱԱ-ում
Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում լավագույն եռյակում են միանգամից երկու հայ մասնակիցներ: Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը վաստակել են 3,5-ական միավոր ու ընթանում են 2-րդ ու 3-րդ տեղերում: Նրանք առաջատարին զիջում են միայն լրացուցիչ ցուցանիշներով:
Մինչեւ 16 տարեկանների առաջնությունում էլ 2-րդն է Արամ Հակոբյանը: Նա բոլոր 4 տուրերում էլ իր հաշին հաղթանակներ է գրանցել: