ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը նահանջել է 10 հորիզոնականով
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կրկին նահանջել է: Վարուժան Սուքիասյանի թիմը 317 միավորով նահանջել է 10 հորիզոնականով ու հիմա զբաղեցնում է 112-րդ տեղը:
Դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտինայի ընտրանին, որին իր ակտիվում ունի 1646 միավոր: Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Բելգիայի (1369) ու Գերմանիայի (1347) հավաքականները: