ՀՀ-ն եւ Վրաստանը կրթության ոլորտում կհամագործակցեն
ԿԳՆ-ում նշել են, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթության որակի ապահովման եւ օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաեւ բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կքննարկվեն նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ուսանողների հիմնախնդիրները, ինչպես նաեւ Ջավախքի՝ հայերենով ուսուցմամբ դպրոցներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստումներ, որպես հումանիտար օգնություն դասագրքերի տրամադրում: