Երեւանում կբացվի Գիտության թանգարան՝ երեխաների համար
Թանգարանի հասցեն է. ք. Երեւան, Կոմիտաս 40/2:
Գիտության թանգարանը ստեղծվել է «Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության կողմից:
Թանգարանի գլխավոր նպատակն է ինտերակտիվ շփման միջոցով երեխաների մեջ սեր արթնացնել բնագիտական առարկաների հանդեպ՝ խրախուսելով երեխաների անմիջական շփումը ցուցանմուշների հետ:
Թանգարանում ներկայացված են մոտ 25 ցուցանմուշներ՝ էլեկտրականություն, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի եւ այլ բնագավառներից:
Թանգարանը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների, ինչպես նաեւ մեծահասակների համար:
Գիտության թանգարան կարելի է զանգահարել 098316789, 095316789, 094205954 հեռախոսահամարներով: