Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Բեյրութ մի սարքեք մեր երկիրը

Բեյրութ մի սարքեք մեր երկիրը

Դրսերում էի: Կողքովս երկու մարդ էին քայլում: Ականջիս հասավ նրանց զրույցից մի հատված, որի մասին արժե մտածել: Մեկը մյուսին ասում էր, «լսի, Ժիրոն համ լավ տղայա, համ էլ զենքը ձեռքի Բեյրութի քուչեքում ա մեծացել»:

Դրսերում էի: Կողքովս երկու մարդ էին քայլում: Ականջիս հասավ նրանց զրույցից մի հատված, որի մասին արժե մտածել: Մեկը մյուսին ասում էր, &laquo;լսի, Ժիրոն համ լավ տղայա, համ էլ՝ զենքը ձեռքին Բեյրութի քուչեքում ա մեծացել&raquo;:

Այն, ինչ կատարվում է հիմա, կապ չունի Ժիրոյի հետ, Ժիրոն՝ առիթն էր, Ժիրոյի ընկերները՝ միջոցը: Հիմա, ըստ էության, ժողովրդական ցույցեր են, եւ որ ամենավտանգավորն է՝ առանց հեղինակություն ունեցող առաջնորդների: Նրանք վաղուց չկան: Ուրեմն խոստովանենք, որ սա քաղաքական պրոցես չէ: Քաղաքական չէ, բայց արմատը քաղաքական է: Իսկական շիլաշփոթ ստացվեց,&nbsp; բայց այդպես է:

Երբեք չէի մտածի, որ Հայաստանում երբեւէ զենքով հարց լուծողը կունենա համակրողների նման բանակ: Ես չգիտեմ, Ժիրոն լա՞վ տղա է, թե՞ ոչ, որովհետեւ իր զինվորը չեմ եղել, բայց արժե հիշել, որ Շուշիի գումարտակի մասին այն տարիներին չէին խոսում, լռում էին: Լռում էին, որովհետեւ գումարտակը կուսակցական պատկանելության էր, եւ նրա մասին չէին խոսում, նրան նույնիսկ չէին ճանաչում, որովհետեւ կուսակցությունը, որի անդամն էր Ժիրոն, այն ժամանակվա իշխանությունները համարում էին ոխերիմ թշնամի:

Այդ չխոսողներից շատերն այսօր ազատ արտահայտվում են, գովում են, հերոսացնում են գումարտակի տղերքին: Այսօր Ժիրոյին մեծարողների մի ստվար զանգված ընդամենը մեկ տարի առաջ հայհոյում էր նրան: Իրականում նրանք երբեք Ժիրոյի երկրպագուներն ու գաղափարակիցը չեն եղել, ուղղակի Ժիրոն առիթ է, իսկ Ժիրոյի ընկերները, որոնք այդ գումարտակում են կռվել՝ միջոց:

Արդեն ասացի, ես Ժիրոյի զինվորը չեմ եղել, բայց այդ գումարտակից շատերին գիտեմ, որոնք Ժիրոյից պակաս տղերք չէին եւ՝ չեն: Շատերին գիտեմ, որ Ժիրոյից առավել էին եւ՝ են: Ինքն էլ դա գիտի, վստահ՝ գիտի:

&laquo;Ժիրոն համ լավ տղայա, համ էլ Բեյրութի քուչեքում զենքը ձեռքին մեծացած տղայա&raquo;: Սա ամենաահավորն է, որ ես կարող էի լսել:

Բեյրութ մի սարքեք էս երկիրը, տղերք: Ուշքի եկեք, էլ տեղ չի մնացել: Երկուստեք կանգ առնել է պետք: Առաջին քայլը պետք է անի իշխանությունը: Այլեւս պարզ է, չէ՞, որ ժողովրդական լայն զանգվածների կողմից առկա է մեծ դժգոհություն, եւ բավական է՝ կրիայի պատյանի տակ թաքնվելով այդ մասին չմտածել, չբարձրաձայնել, ավելին՝ հետեւություններ չանել: Հայտնվել ենք հեղեղատարի մեջ, հեղեղը հնարավոր է դանդաղի, բայց չի կանգնելու: Կանգնեցնողը դուք եք, բայց ինչպես տեսնում եմ, այս պահին դուք նպաստում եք հեղեղի հեզասահ ընթացքին: Կարո՞ղ եք բացատրել՝ ինչո՞ւ: Չե՞ք զգում՝ ուր ենք հասել, թե՞ մտածում եք, մի քանի տասնյակ դժգոհներ են, դրանք միշտ կան, միշտ պետք է լինեն, նրանց գոյությունը նույնիսկ կարեւոր է:

Գիտեմ, իշխանությունը կուրացնում է մարդուն, բայց չի զրկում հոտառություն ունենալու կարողությունից: Իրավիճակը պետք է շտկել: Հասկանում եմ, որ իշխող կուսակցության մեջ շատերին ձեռնտու չէ իրական շտկումը, որովհետեւ շատերը պետք է պատասխան տան երկիրն այս վիճակին հասցնելու, անդունդը&nbsp; գցելու իրենց ջանասիրության համար: Բայց այլ ելք չկա: Ժողովրդի ցասումը հասել է գագաթնակետին: Պետք է սա հասկանալ, պետք է ընդունել, որ ձախողել եք: Պետք է բարձրաձայնեք, գոնե ինքներդ ձեր համար, ձեր ականջների.... գուցե նաեւ շատերի հանգստության համար: Սովոր եք պատերի տակ խոսել, փնովել, դժգոհել, բայց երբ առիթը գալիս է, լռում եք: Ի՞նչ է, վախենո՞ւմ եք նայել ճշմարտության երեսին, թե՞ սովոր եք միայն լավ բաների մասին ասել, խոսել, տեղեկացնել:

Վերջին երկու նախագահներն էլ երկիրը շեղված ընթացքից դուրս բերելու, ճիշտ ուղու վրա կանգնեցնելու բոլոր հնարավորությունները ունեին: Երկուսից առաջինը չարեց, երկրորդը՝ չուզեց դա անել: Արդյունքում կա աղքատ երկիր, ստորացված ու շնչահեղձ լինող ժողովուրդ: Այս տարիների ընթացքում եթե մի բանում հաջողել ենք, քծնանքն է: Մեզ մոտ քծնելու ձեւերն ու մեթոդները հասել են կատարյալի, մնացած բոլոր դեպքերում իրավիճակներն անկումային են, կասեի՝ տապալված:

Ես մտավորական չեմ, չգիտեմ էլ, թե դա ինչ է, բայց ինձ համար կան մարդիկ, որոնք հեղինակություն են: Յուրաքանչյուրն ունի իր հեղինակությունը: Իմ համար անքննելի են Տիգրան Մանսուրյանի, Ռուբեն Հովսեփյանի, Ռուբեն Բաբայանի, Ալվարդ Պետրոսյանի եւ շատ շատերի հորդորները: Դա չի նշանակում, որ անվերապահ ընդունում եմ նրանց կարծիքն ու հորդորները, բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ քար շպրտել նրանց ուղղությամբ: Շատերի համար հեղինակություն է Գագիկ Շամշյանը, հասարակության այդ տեսակն էլ կա, եւ պետք է ընդունենք, որ նրանք էլ հասարակության մաս են կազմում: Շատերի համար հեղինակություն են Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Հայկ Մարությանը: Այդ տեսակն էլ է առկա հասարակության մեջ: Շատ-շատերի համար հեղինակություն են &laquo;օրենքով գողերը&raquo;, թաղի գողական տղերքը: Չե՞ք հավատում՝ նայեք ընտրությունների խրոնիկային, կհամոզվեք: Հասարակությունը շերտերով է, եւ ոչ ոք իրավունք չունի իր շերտը բարձր դասել մյուսներից:

Հանդուրժողականություն: Սա է մեզ այսօր պակասում: Պակասում է կամ արդեն չկա, որովհետեւ հասարակական կյանքը խեղվել է, եւ այդ խեղման հիմնական մեղավորը իշխանությունն է: Երբ հասարակությունը տեսնում է, որ իր գլխին միայն արտոնյալներ են եւ ոչ իրեն ծառայողներ, հասարակության մեջ խեղդվում է պետականության իմիջը: Երբ մարդը տեսնում է, որ պետությունը իշխանավորի համար առուծախի առարկա է, եւ նա ՝ իշխանավորը եկել է իշխանության, հնարավոր բոլոր միջոցներով իր բարեկեցությունը ապահովելու համար, ավելորդ է դառնում խոսել պետականությունից, վեհ գաղափարներից: Երբ երկրում չի գործում օրենքը կամ այն գործում է ընտրյալների համար, չի կարելի հասարակությունից պահանջել հարգել այն, ինչը, ըստ էության գոյություն չունի: Անթիվ անհամար օրենքի պաշտպաններ ունենք, բայց անպաշտպան ենք մնացել:

Մենք ենք մնացել, մեզ նկատի ունեմ՝ քաղաքացիներս: Եթե օրենքի գերակայություն լիներ, շատ պաշտոնյաներ այսօր կլինեին այնտեղ, որտեղ օրեր առաջ, հենց այնպես, առանց որեւէ պատճառի հայտնվեց իմ տղան, իմ ընկերոջ ՝ գրող Հակոբ Սողոմոնյանի տղան, որն այդ օրը ընդամենը որոշել էր կինո գնալ եւ կինոթատրոնից դուրս գալով՝&nbsp;հայտնվել էր օրենքի պաշտպանների կազմակերպած &laquo;Կոլցո&raquo; գործողության մեջ:

Եթե օրենքի գերակայություն լիներ, բարձրաստիճան պաշտոնյան իրեն իրավունք չէր վերապահի ցինիկորեն արդարացնել իր քսանհինգ տարեկան տղաների հաջողությունները, որոնք, իր ասելով, հասուն մարդիկ են, իրավունք ունեն բիզնես անելու եւ հարստանալու այնքան, որ իրենց թույլ տան 12 միլիոն դոլարով արտերկրում սեփականության իրավունք ձեռք բերել: Կրկնում եմ՝ քսանհինգ տարեկանում:

Օրինակները բազմաթիվ են եւ անհատակ դույլի մեջ կարող ենք լցնել, լցնել, լցնել&hellip;կտեղավորվեն: Կտեղավորվեն, բայց մի օր նույնիսկ այդ անհատակ դույլը չի դիմանա, կպայթի անարդարությունից:

Ես չեմ տեսել մի երկիր, որտեղ լրատվամիջոցները բաժանված լինեն երկու ճամբարի եւ կոչվեն լրատվամիջոցներ: Անաչառ լուր, առանց կարծիքի լուր փնտրելու համար պարզ, հասարակ, որեւէ ճամբարին չհամակրող մարդը ստիպված է ժամերով թափառել համացանցում: Հեռուստաընկերությունների մասին խոսելը, համաձայնեք, ավելորդ է: Մեր լրատվամիջոցները նմանվել են այն աֆրիկյան թռչունին, որը կոկորդիլոսի ընթրիքից հետո, բավարարվում է ընթրիքի մնացորդները նրա ատամներից մաքրելով: Եվ այս վիճակը վերաբերվում է երկու կողմերին էլ:

Հաստատ այս վիճակի համար հասարակությունը չէ, որ մեղավոր է: Հասարակությանը տարիներ շարունակ ինչպես կրթել եք, այնպես էլ ստանում եք պատասխանը: Խոստովանեք, որ հասարակության վիճակն ադեկվատ է ձեր անադեկվատ վիճակին: Խոստովանեք եւ անցեք գործի, ճպուռային խրախճանքների՝ թռի-վռի ապրելու ժամանակը սպառվել է:

Ժամանակն է, նույնիսկ ուշ է, բայց դեռ հնարավոր է այս մասին սթափ մտածել, արտահայտվել եւ գործել:

Բոլոր նրանք, ովքեր մասնավոր զրույցներում դժգոհում են երկրի վիճակից, իսկ համագումարների ժամանակ ծափահարում՝ պակաս դավաճան չեն, քան այն դավաճան տղան, որն ընտանիքով հանձնվեց Ադրբեջանին: Միշտ հիշեք, ուր ենք հասել:

Ասում են. &laquo;Ժիրոն համ լավ տղայա, համ էլ զենքը ձեռքին՝ Բեյրութի քուչեքում ա մեծացել&raquo;:

Ի սեր Աստծո, Բեյրութ մի սարքեք մեր երկիրը:

Հարություն Հարությունյանը լրագրող է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Следственный комитет предупреждает: не оставляйте детей без присмотра в комнате с открытым окном



VIP

Актерское агентство Киноактер. Актерское агентство в Москве.




Українські новини

Депутат Миколаївської облради Кормишкін вперше опублікував своє весільне фото



Новости 24 часа

Врач Тяжельников рассказал, какое мясо лучше всего подходит для шашлыка



Game News

Manor Lords' dev asks players: Should its supply mechanic be changed?



Москва

Героическое участие армян в СВО. Часть третья



News Every Day

Tom Aspinall says UFC 304 start time is ‘awful’ and should be changed as Brit provides update on next opponent



Авто

Уверенность в каждом дне вместе с автомобилем HAVAL



Москва

ЦСКА выложил провокационный ролик к матчам с "Зенитом", вспомнив фразу Дзагоева



Тимати

«Смотреть было брезгливо»: мама Тимати отреагировала на интервью Алены Шишковой



Москва

В центре Москвы задержана Диана Шурыгина, получившая известность после шоу Малахова



Елена Рыбакина

Рыбакина узнала неприятную новость перед "казахстанским дерби"



Москва

Операция "Кольцо" 33 года спустя: Государственный терроризм на территории Республики Армения



Арцах

Азербайджанский олигарх Год Нисанов – владелец рынков «Садовод» и «Фудсити» стремительно теряет поддержку элиты после теракта в «Крокусе»



Симферополь

В Краснодаре наградили победителей конкурса детской казачьей песни



Москва

Вседозволенность азербайджанской диаспоры в России или как пантюркистские националисты 29 апреля перекрыли улицу в центре Москвы



Москва

Собянин: Московская неделя предпринимательства начнется 16 мая



Москва

Вседозволенность азербайджанской диаспоры в России или как пантюркистские националисты 29 апреля перекрыли улицу в центре Москвы



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Первый в России электромобиль Tesla Cybertruck заметили на Москве





Путин в России и мире
Москва

Собянин: к 2030 году на долю Москвы придется 35–40% туристов в России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко заявил о желании построить в Белоруссии вторую АЭС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве СБУ проводит облавы против нелояльных Зеленскому


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



PRomoPulse

Продвижение новой музыки и ваших хитов на радио и в интернете



Москва

Доходы бюджета Волоколамского округа в I квартале 2024 года исполнили на 18,3%

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net