Բանակի բարեփոխումները շարունակական են լինելու, ասել է նախարարը
Այս մասին նախարարն ասել է նախօրեին «Ռազմական պատմություն» խորագիրը կրող ամառային դպրոցի ունկնդիրների համար կարդացած դասախոսության ընթացքում:
Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ բարեփոխումները լինելու են շարունակական:
Անդրադառնալով հայկական բանակի կազմավորման եւ Արցախյան հերոսամարտի առանձնահատկություններին՝ նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ շատ են եղել դեպքեր, երբ իրականություն է դարձել «փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու» գաղափարը, երբ դասակի կամ վաշտի ուժերով կարողացել են ծնկի բերել մի ամբողջ զորամասի: Այս տեսանկյունից նախարարը կարեւորել է հրամանատարների անձական օրինակը: