Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» շուտով կլինի մեծ էկրանին
Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Մեգ Ռայանն ու Թոմ Հենքսը:
Ֆիլմի ռեժիսորը Մեգ Ռայանն է, իսկ պրոդյուսերը Թոմ Հենքսը:
«Մարդկային կատակերգությունը» Վիլյամ Սարոյանի ամենահայտնի աշխատանքներից է։
Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ Աշխարհամարտի օրերին։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։