Աշխատանքից ազատվել է Թուրքիայի ԱԳՆ-ի շուրջ 90 աշխատակից
Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը:
Հուլիսի 16-ի լույս գիշերը Թուրքիայում մի խումբ խռովարարներ ձեռնարկել են պետական հեղաշրջման փորձ: Այդ պահից ի վեր ձերբակալվել է 13 հազար մարդ՝ զինվորականներ, ոստիկաններ, դատավորներ եւ դատախազներ:
Աշխատանքից ազատվել է շուրջ 45 հազար պետծառայող: