ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Նիսում երկրորդ քաղաքացու զոհվելու լուրը
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ-ն քիչ առաջ հերքել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։
«Նա ողջ է»,- Թվիթերի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր զոհված ՀՀ երկու քաղաքացու մասին: