Հովհաննես Բաչկովը Վարգասի վարկանշային մրցաշարի հաղթողն է
Հայ բռնցքամարտիկը, ով արդեն ապահովել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր, եզրափակչում հանդիպել է Թուլասի Թարումալինգամին (Քաթար): Բաչկովը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին ու կանգնել պատվոհարթակի առաջին աստիճանին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն Օլիմպիական խաղերում հանդես կգա հինգ մարզիկով` Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ) ու Վլադիմիր Մարգարյան (69 կգ):