ՆԱՏՕ-ն կոչ կանի ԼՂ խնդրի կողմերին զերծ մնալ նոր բռնություններից
Այսօր գագաթաժողովի մեկնարկից առաջ Վարշավայում կայացած ճեպազրույցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ գագաթաժողովի արդյունքներով ընդունվելիք հռչակագրում տեղ կգտնի նաեւ ԼՂ հակամարտության հարցը:
«Մեր ուղերձը կլինի հետեւյալը. մենք կոչ կանենք հակամարտության բոլոր կողմերին կրճատել լարվածությունը, զերծ մնալ բռնություններից եւ շարունակել հիմնախնդրի խաղաղ, բանակցված կարգավորմանը հասնելու ջանքերը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: