Երեւանում կայանալու է Հայաստան- Վրաստան բասկետբոլային հանդիպում
Մրցակիցը լինելու է Վրաստանի մինչեւ 18 տարեկանների ընտրանին: Երկու հավաքականներն էլ նախապատրաստվում են Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը:
Վրաստանի հավաքականը գլխավորում է Գեորգի Ղազանչյանը, ով տարիներ առաջ աշխատել է Երեւանի «Հատիսում» եւ Հայաստանի կանանց հավաքականում:
Հանդիպումները տեղի են ունենալու «Միկա» մարզադահլիճում: