Օլիմպիական հավաքական. Անդրանիկ Կարապետյան
Ծննդյան թիվ. 15.12.1995 թ. Էջմիածին
Մարզաձեւ. Ծանրամարտ (77 կգ)
Ընտանիք. Ամուսնացած չէ
Հոբբի. Հանգիստ երաժշտություն է լսում ու գրքեր կարդում
Կրթություն. Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 3-րդ կուրում
Մարզիչ. Վիգեն Խաչատրյան
Նորամուտ. 2013 թվականի Եվրոպայի առաջնությունում: Պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում 4-րդ տեղը գրավել՝ 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին զիջելով միայն անձնական քաշով:
Սպորտային կարիերայի սկիզբը. 12 տարեկանում է սկսել զբաղվել ծանրամարտով: Մինչ այդ հաճախել է քիք-բոքսինգի, սակայն մարզիչը մեկնել է Հայաստանից ու ինքն էլ դադարել է մարզվել:
Մարզաձեւի ընտրությունը. «Եղբայրս էր զբաղվում ծանրամարտվ, խնդրեցի ինձ էլ տանել իր հետ: Այդպես գնացի ու շատ սիրեցի ծանրամարտը»:
Ամենակարեւոր սպորտային նվաճումը. 2012-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրը նվաճած երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալն ու սահմանած 5 ռեկորդները:
Կուռքը. Հայ ծանրորդները՝ Տիգրան Մարտիրոսյան, Գեւորգ Դավթյան, Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան
Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Անձնական մարզիչը, որը միշտ իր կողքին է
Ելույթից առաջ արարողակարգ. Փորձում է չմտնել մրցման ազդեցության տակ ու հանգստություն է պահպանում:
Կարգախոս. «Պատանեկան թիմի գլխավոր մարզիչ ընկեր Մելիքից սովորել էինք մոտեցումներից առաջ ասել «Դավայ Բույան»:
Ինչպես կուզի հիշվել կարիերադ ավարտելուց հետո. Որպես լավ մարդ ու մարզիկ
Պատանիների ու երիտասարդների ԱԱ-ի հաղթող
2015-ի ԵԱ-ի արծաթե մեդալակիր
2016-ի Եվրոպայի չեմպիոն
Մեկ անգամ էլ ընդգրկվել է Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում
Նախագծի գործընկեր