Խուլերի ԱԱ-ում հայ շախմատիստները 2 մեդալ են նվաճել
Առաջնությունում, որի 7 ենթախմբերում մասնակցել են 24 երկրի շուրջ 120 շախմատիստներ, Հայաստանի 2 մասնակիցներ դարձել են մեդալակիրներ:
Պատանիների պայքարում 5 միավորով արծաթե մեդալակիր է դարձել Սարո Մելքոնյանը, հաղթողի կոչումը 5,5 միավորով նվաճել է ռուս Միխայիլ Պետրենկոն:
Վետերաններից Հակոբ Հակոբյանը կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին: Առաջին տեղը զբաղեցրել է լեհ Ջերզի Ստրզելեցկին: