Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Ինչպես երեխաների հետ խոսել սեքսի մասին

Ինչպես երեխաների հետ խոսել սեքսի մասին

Նախորդ հոդվածս վերաբերվում էր մահվան հարցերին, եւ այս անգամ, որպես բնականոն «շարունակություն»` կանդրադառնամ սեռական դաստիարակությանը՝ ինչպես երեխաների հետ խոսել սեքսի հետ կապված հարցերի մասին:

&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; &nbsp; &nbsp; &nbsp; &nbsp; &nbsp; &nbsp; &nbsp;&nbsp; Հոդվածաշար ներկա եւ ապագա,
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; սկսնակ եւ փորձառու ծնողների համար


Նախորդ հոդվածս վերաբերվում էր մահվան հարցերին, եւ այս անգամ, որպես բնականոն &laquo;շարունակություն&raquo;` կանդրադառնամ սեռական դաստիարակությանը՝ ինչպես երեխաների հետ խոսել սեքսի հետ կապված հարցերի մասին:

Առհասարակ սեքսի շուրջ խոսելը մեր հասարակությունում համարվում է տաբու: Բայց այս թեմայով հարցեր բոլոր երեխաների մոտ էլ առաջանում են, եւ ծնողի ճիշտ արձագանքը հենց սկզբից շատ կարեւոր է հետագայում երեխայի առողջ հոգեբանական զարգացման համար:

Անկախ նրանից, թե որ տարիքում ինչ հարց է տալիս երեխան՝ որտեղի՞ց են երեխաները ծնվում, ի՞նչ դեր ունի հայրիկը այդ գործում, ինչո՞վ են տարբերվում տղաներն ու աղջիկները, ի՞նչ է սեռական հասունացումը եւ այլն, ահա մի քանի ընդհանուր սկզբունք, որոնցով կարող եք առաջնորդվել այս հարցերին պատասխանելիս:

Թարմացրեք ձեր դիրքորոշումը սեքսի նկատմամբ

Ցավոք սրտի, մեր հասարակությունում այս թեմայով անառողջ պատկերացումները լայն տարածում ունեն եւ այդ պատճառով այս կետը շրջանցել չի լինի: Սեքսը մեր բնության եւ էության մի մասն է եւ այն ամուսինների միաձուլման գեղեցիկ արտահայտություններից է: Բնության շնորհած այս գեղեցիկ երեւույթի արդյունքում էլ ծնվում են մեր հրաշք երեխաները: Ցանկացած տարիքի երեխայի համար թեման լուսաբանելիս հարցին մոտեցեք նմանատիպ դրական եւ լուսավոր դիրքորոշումով: Զերծ մնացեք թեմայի շուրջ ամոթի, զզվանքի, մեղքի կամ այլ բացասական զգացումներ ու մտքեր ունենալուց:&nbsp;&nbsp;

Նախապատրաստեք պատասխաններ ակնկալվող հարցերին

Երեխաները բնությունից ունեն աշխարհը ճանաչելու բնածին ձգտում: Աշխարհը բացահայտելու այս գործընթացում երեխայի կյանքում առաջնային դերը ծնողն է խաղում՝ երեխան առաջինը նրա մոտ է գալիս իր հարցերով եւ ծնողի միջոցով է փորձում իր հետաքրքրությունը բավարարել: Ինչո՞ւ է լիմոնը թթու, ինչո՞ւ ձմռանը ձմերուկ չենք ուտում, ինչո՞ւ է գայլը ցանկանում ուտել Սեւուկ ուլիկին, այս եւ այլ հարցերի պատասխանում ենք թեթեւ եւ առանց երկմտելու, առանց երեխայի մոտ սեւեռուն մտքեր տեսնելու եւ առանց նրան մեղադրելու: &laquo;Ախ, ուրեմն դու ձմերուկներո՞վ ես հետաքրքրվում, ախ, դու փոքրիկ ավազակ&raquo;: Նման արձագանք դժվար է պատկերացնել, բայց հենց երեխաները սկսում են հետաքրքրվել իրենց համար հերթական սովորական թեմայով՝ սեռին վերաբերվող հարցերով, ծնողների ռեակցիան լինում է անկանխատեսելի, եւ երեխան ինքն էլ չի հասկանում, թե ինչ պատահեց: Այդ պատճառով, երբ ծննդատնից նորածինը գրկին գալիս եք տուն, սկսեք նախապատրաստվել՝ ձեր երեխան մի օր տալու է &laquo;այդ հարցը&raquo;, ավելի ճիշտ հարցերի շարանը, եւ ձեր պարտականությունն է երեխային տալ ադեկվատ պատասխաններ:

Այնպես որ նախապատրաստվեք: Նախադպրոցական տարիքի երեխաներին ավելի հեշտ է ամեն ինչ բացատրել, քանի որ կարիք չկա շատ մանրամասների անդրադառնալ, եւ եթե այս փուլը հաջողությամբ եք ավարտել, դպրոցական տարիքում էլ ավելի հեշտ կլինի, քանի որ արդեն ունեք ամուր հիմք: Եթե ինչ-ինչ պատճառներով ուշացրել եք ժամանակին ճիշտ արձագանքելը, հոգ չէ, միգուցե սկզբից դժվար լինի, բայց ամեն դեպքում անհաղթահարելի ոչինչ չկա:

Եղեք անկեղծ

Հարցերին պատասխանելիս եղեք անկեղծ՝ երեխային տալով տարիքին համապատասխան ինֆորմացիա: Լինել անկեղծ նշանակում է չխաբել: Այսինքն, ոչ մի հեքիաթ կաղամբի, արագիլի, բակում ծառի տակ զամբյուղով գտնելու, կոճակ կուլ տալով հղիանալու մասին երեխային չի կարելի պատմել: Երեխաներին խաբելը ունենում է հետեւալ բացասական հետեւանքները՝

- Դուք երեխային զրկում եք թեմայի վերաբերյալ իր տարիքի համար ադեկվատ եւ հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:
- Դուք երեխային սովորեցնում եք ստել:
- Դուք փչացնում եք ձեր հարաբերությունները երեխայի հետ՝ կոտրելով նրա վստահությունը:
- Դուք երեխային զրկում եք սեռական հարցերի վերաբերյալ առողջ վերաբերմունք ձեւավորելու հնարավորությունից:
- Դուք երեխայի մոտ ձեւավորում եք աշխարհի եւ բնության երեւույթների նկատմամբ աղճատված պատկերացում, ինչը հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ նրա տրամաբանության բնականոն զարգացման համար:

Երեխաների հետ մտեք շարունակական զրույցի մեջ

Երբեմն ծնողները մտածում են՝ ե՞րբ է ճիշտ տարիքը երեխաների հետ &laquo;այդ թեմայի&raquo; շուրջ խոսելու համար: Պատասխան՝ այդպիսի տարիք չկա, փոքրուց երեխային կաթիլ առ կաթիլ հաղորդեք իր տարիքի համար ադեկվատ ինֆորմացիա, եւ ոչ մի տարիքում էլ կարիք չի լինի նստելու եւ &laquo;ծանր զրույց&raquo; վարելու՝ &laquo;Դե հիմա տղաս/աղջիկս, դու պիտի իմանաս ամբողջ ճշմարտությունը&raquo; սցենարով: Կարիք չկա հատուկ ինչ-որ տարիքի սպասել կամ թեմայի շուրջ խոսակցությունը հետաձգել: Մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որքան շուտ խոսեք, այնքան ավելի հեշտ ու անկաշկանդ կլինեք հետագայում:

Շուտ սկսել՝ չի նշանակում 3 տարեկան երեխային նստեցնել սեղանի շուրջ եւ պատմել սեռական ակտի մեխանիզմների մասին, այլ միայն նշանակում է, երբ երեխան հարցնում է, իսկ ինչու են տղաները կանգնած միզում կամ ինչու է մայրիկի փորը մեծացել, դուք երեխային ասում եք ճիշտը՝ իրեն հասկանալի լեզվով:

Պատասխանե՛ք միայն երեխայի տված հարցին

Հարց՝ &laquo;Մայրիկ, ի՞սկ որտեղից են ծնվում երեխաները&raquo;՝, պատասխան՝ &laquo;Մայրիկի փորիկից&raquo;: Եթե երեխան չի հարցնում, թե որտեղից է նա հայտնվել մայրիկի փորիկում, դրան մի անդրադարձեք: Եթե շարունակում է հետաքրքրվել՝ &laquo;Իսկ որտեղի՞ց է երեխան հայտնվում մայրիկի փորիկում&raquo;՝ կարող եք ասել, որ սերմից/բջջից է ծնվում, եւ այսպես շարունակեք այնքան ժամանակ, մինչեւ հարցերը սպառվեն: Սահմանափակվելով միայն տվայլ հարցին պատասխանելով՝ տվեք երեխայի տարիքին համապատասխան ինֆորմացիա՝ առանց նրան ավելորդություններով ծանրաբեռնելու:

Եթե երեխան հարցնում է որեւէ երեւույթի մասին, առաջին հերթին ճշտեք, թե որտեղ է նա լսել այդ մասին:

6 տարեկան երեխան վազում է տուն եւ մայրիկին հարցնում. &laquo;Մայրիկ, ի՞նչ է սեքսը&raquo;: Մայրիկը կարմրում է ու չգիտի ինչ ասի՝ &laquo;Գնա՛, հայրիկին հարցրու&raquo;: Հերթը գալիս է հայրիկին, հայրիկը էլ ավելի է խառնվում իրար: Ի՞նչ անել:

Առաջին հերթին, ճշտեք երեխայից, թե որտեղ է նա լսել այդ բառը եւ ինչ կոնտեքստում, ինչ գիտի նա այդ թեմայով եւ ինչ է մտածում, հետո նոր համապատասխանաբար ընտրեք՝ ինչ պատասխանել: Եթե երեխային հետաքրքրող թեման իրոք սեքսն է, կարող եք ասել՝ դա հատուկ տեսակի գրկախառնություն է հայրիկի ու մայրիկի միջեւ: Եթե երեխան շարունակում է հետաքրքվել, ասենք ուզում է տեսնել կամ ինքն էլ &laquo;գրկել&raquo;, կարող եք ասել, որ դա միայն հայրիկի ու մայրիկի համար է/միայն ծնողների համար եւ ուրիշ ոչ մեկի: Ավելի մեծ տարիքում կարող եք ավելացնել նաեւ այլ մանրամասներ:

Եթե որեւէ մի հարցի դժվարանում եք պատասխանել կամ չգիտեք պատասխանը, հենց այդպես էլ ասեք երեխային &laquo;Չգիտեմ, կճշտեմ եւ կասեմ&raquo; կամ &laquo;Հիմա ինձ համար այդ մասին խոսելը դժվար է, արի մենք դա կքննարկենք երեկոյան/վաղը&raquo; եւ այլն: Հետո անպայման մտածեք եւ երեխայի հարցին պատասխանեք: Չի կարելի խոստանալ, որ հետո կխոսեք, ու այդ &laquo;հետո&raquo;-ն այլեւս չգա: Սա երեխայի մոտ կսերմանի անվստահություն ծնողի խոսքի հանդեպ:

Խոսեք երեխաների հետ, միայն գրքեր տալը բավարար չէ

Շատ ծնողներ, հատկապես դեռահաս երեխա ունեցողները, խուսափում են իրենց երեխաների հետ այս թեմայի վերաբերյալ խոսելուց եւ զրույցի փոխարեն նրանց առաջարկում են գիրք կարդալ: Գիրք առաջարկելը իհարկը գովելի է, բայց ցանկալի է, որ նաեւ կարողանաք այս մասին զրուցել երեխաների հետ:

Նախ, երեխաներին հետաքրքրող ոչ բոլոր հարցերի պատասխաններն են տրված գրքերում, երկրորդ, ծնող - երեխա հարաբերություններ էլ ավելի սերտ են լինում, երբ երեխան ցանկացած հարցում ազատ դիմում է ծնողին: Այսպես, ձեր միջեւ վստահությունը ավելի մեծ կլինի եւ հետագայում ձեր երեխան ավելի մեծ պատրաստակամությամբ կկիսվի իր մտքերով ու անհանգստություններով:

Եթե թեման քննարկելը ձեզ համար դժվար է, փորձեր արեք

Կլինեն ծնողներ, որոնք, իրոք, ուզում են իրենց երեխաների հետ անկեղծ լինել, բայց չգիտեն՝ ինչպես: Կա մի շատ հեշտ միջոց այս դժվարությունը հաղթահարելու համար՝ փորձեք վերարտադրել տարբեր իրավիճակներ ձեր ամուսնու հետ: Պատկերացրեք ձեր ամուսինը ձեր դեռահաս երեխան է, նա հարցեր է տալիս՝ դուք պատասխանում եք: Մի քանի անգամ հարցերն ու պատասխանները բարձրաձայն կրկնելը ձեր մոտ կբարձրացնի ինքնավստահությունը եւ արդեն երեխայի հետ խոսելիս կլինեք ավելի հանգիստ ու անկաշկանդ:

Շեշտը դրեք սիրո եւ գեղեցկության վրա

Ցավոք, շատ տարածված է երեխաների մոտ փոքրուց, դեռ 2-3 տարեկանից խեղաթյուրված պատկերացումներ ձեւավորելը սեռական հարցերի շուրջ: Խուսափեք երեխաների մոտ ամոթի, զզվանքի կամ այլ բացասական զգացումներ առաջացնելուց:

Եթե երեխան ձեզ հարց է տալիս, պատասխանեք սիրով եւ պատրաստակամությամբ: Երբեք չի կարելի ասել &laquo;Չե՞ս ամաչում՝ ի՞նչ հարցեր ես տալիս&raquo;, &laquo;Էլ չլսեմ նման բաների մասին խոսես կամ մտածես&raquo; կամ այս տիպի այլ արտահայտություններ: Ընդհակառակը, ձեր իսկ շահերից ելնելով (եթե մի պահ երեխայի շահերը մի կողմ դնենք)՝ պիտի այնպես անեք, որ երեխան ցանկացած տարիքում ցանկացած հարցով կարողանա ձեզ դիմել եւ դուք լինեք նրան հուզող հարցերին ադեկվատ եւ հավաստի պատասխաններ տվողը: Հակառակ դեպքում, եթե հարցը երեխային հուզում է, նա կփորձի իր հարցի պատասխանը գտնել այլ աղբյուրներից եւ, Աստված գիտի, թե ինչ ինֆորմացիայի կհանդիպի:

Քանի որ այս հոդվածը առավելապես այն մասին էր, թե ԻՆՉՊԵՍ խոսել երեխաների հետ, կարծում եմ կլինեն ընթերցողներ, որոնց կհետաքրքրի, թե ԻՆՉ ասել եւ կոնկրետ ինչ պատասխանել տարբեր տարիքի երեխաներին: Այս թեմային կանդրադառնամ առանձին հոդվածով:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Житель Архангельской области выиграл в гослотерею от «Столото» более миллиона рублей



Мода

Gucci, коллекция Resort 2025




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Дипломатическая бизнес-встреча «Россия - Африка» прошла в Белом Особняке Villa Barvikha



Game News

Мафия-НН: отличная команда сплоченных коллег, которые стали друг другу почти как семья.



Москва

На Мальдивы – без лишних трат



News Every Day

Full list of cafes and restaurants where kids can eat free or cheap this half term – including Asda and Sizzling Pubs



Интернет

Терминал сбора данных (ТСД) промышленного класса SAOTRON RT42G



Москва

Минфин предложил пятиступенчатую прогрессивную шкалу налогообложения физлиц



Рихард Вагнер

Вагнера ничем не испортишь: «Летучий голландец» в «Зарядье»



Москва

10 самых ожидаемых фильмов июня



WTA

Повернення Калініної до топ-50 та втрачені позиції Світоліної. Оновлені тенісні рейтинги WTA та ATP



Москва

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”



Арцах

23 МАЯ РОССИЙСКАЯ МЕЖДУНАРОДНАЯ АКАДЕМИЯ ТУРИЗМА ОТМЕТИЛА СВОЙ 55-Й ДЕНЬ РОЖДЕНИЯ. ФОТОРЕПОРТАЖ



Симферополь

Розыск: в Крыму третий день ищут девочку пятнадцати лет



Москва

На Мальдивы – без лишних трат



Москва

Три из пяти участков новой трассы на юго-западе Москвы завершены — Собянин



Москва

На Мальдивы – без лишних трат



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

МегаФон добавил инноваций системе экомониторинга в Череповце





Путин в России и мире
Москва

Путин: РФ придает большое значение союзническому взаимодействию с Азербайджаном


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко назвал рецепт своего фирменного салата "Молодость", которым угощал Путина в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Адвокатам Навального продлили арест



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Мариинка

Мариинка представит в Большом две версии постановки оперы Глинки «Жизнь за царя»



Москва

В Москве у смоленского наркокурьера изъяли свыше 1 кг мефедрона

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net