Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին
Վարչապետը կարեւորել է Հայաստանում խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանն ու տնտեսական աճին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում եւ հաշվի առնելով միջազգային շուկայում գների անկումը՝ պետությունը փորձում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ոլորտի ձեռնարկություններին:
Հովարդ Սթիվենսոնը տեղեկացրել է, որ հաստատվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման փաթեթը եւ նախատեսվում է շինաշխատանքները սկսել առաջիկա ամիսներին: Նա նշել է, որ ծրագրի իրականացման համար նախատեսված ներդրումների ծավալը կազմում է շուրջ 400 մլն դոլար: