ԵԱ. Հայ շախմատիստներից ամենաբարձր տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն է
Նա 6 միավորով 9-րդ հորիզոնականում է: Հովհաննիսյանը 8-րդ տուրում սպիտակներով առավելության է հասել Նիկիտա Վիտյուգովի (Ռուսաստան) նկատմամբ:
Այս տուրում իրենց հաշվին մեկական միավորներ են գրանցել նաեւ Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը: