ԼՂՀ նախագահը ծանոթացել է ազատամարտիկների առօրյային
Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային եւ ծառայության ընթացքին:
ԼՂՀ նախագահը ողջունել է այս նախաձեռնությունը` կարեւորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին: