Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին կմեկնի Վիեննա
«Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ», - ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ըստ էության, խոսքը գնում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, որի անցկացման կոչով հանդես էին եկել միջնորդները: