ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան
Ըստ ԵԽԽՎ լրատվական ծառայության հաղորդագրության՝ այցի ընթացքում նրանց ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանում սահմանադրական փոփոխություններին հաջորդած զարգացումները, նոր Ընտրական օրենսգրքի եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը:
Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին կհանդիպեն ՀՀ նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ղեկավարի հետ:
Հանդիպումներ են նախատեսված նաեւ խորհրդարանի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: