Օլիմպիական հավաքական. Արամ Ավագյան
Ծննդյան թիվ. 18.01.1991 թ. Երեւան
Մարզաձեւ. Բռնցքամարտ (56 կգ)
Ընտանիք. Ամուսնացած չէ
Հոբբի. Երաժշտություն լսել եւ ֆուտբոլ խաղալ
Կրթություն. Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական հայկական ինստիտուտը, հիմա էլ սովորում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեագիտության մագիստրատուրայում:
Մարզիչ. Կարեն Աղամալյան
Նորամուտ. 2010 թվականին առաջին անգամ մասնակցել է Հայաստանի մեծահասակների առաջնությանը: 4 մենամարտ է անցկացրել ու 2-րդ տեղը գրավել:
Սպորտային կարիերայի սկիզբը. 2001 թվականից սկսել է մարզվել Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում:
Մարզաձեւի ընտրությունը. Բռնցքամարտն Արամն ընտրել է հայրիկի շնորհիվ ու աստիճանաբար հաջողություններ գրանցել: «Բռնցքամարտն ընդհանրապես չեմ սիրել, բայց առաջին հաղթանակներից հետո այն ավելի ու ավելի շատ գրավեց ինձ, սկսեցի ուսումնասիրել ու նոր բացահայտումներ անել»:
Ամենակարեւոր սպորտային նվաճումը. Յուրաքանչյուր հաղթանակ էլ մարզիկի համար մեծ նշանակություն ունի՝ սովորական մրցաշարում, թե ԵԱ-ում կամ ԱԱ-ում: Պարզապես ուրախ է, որ նվաճումները գնալով ավելանում են:
Կուռք. Միշտ եղել է Ռոյ Ջոնսը, թեեւ վաղուց է հեռացել սպորտից: Հետո նրան փոխարինել է Ֆլոյդ Մեյվեզերը, որը նույնպես ավարտել է կարիերան:
Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Հայրիկը
Ելույթից առաջ արարողակարգ. Երբ հյուրանոցում է լինում, հեռախոսով ծնողների հետ է խոսում, մինչեւ մրցավայր հասնելը ականջակալներով երաժշտություն է լսում ու կենտրոնանում՝ գլխին թեք դրած իր արդեն հին կեպիով: Իսկ ռինգ դուրս գալուց առաջ պարտադիր աղոթում է:
Ինչպես կցանկանա հիշվել կարիերայի ավարտից հետո. Ցանկանում է սպորտն ավարտել բարձունքում՝ հաղթանակից հետո ու չեմպիոնի կարգավիճակում:
Նվաճումներ
2012թ. Եվրոպայի արծաթե մեդալակիր
2013, 2015 թթ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր
2 անգամ էլ ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում:
Նախագծի գործընկեր