Գրան Պրի. Հայ նետաձիգները հաղթել են Թուրքիային ու դարձել 3-րդը
Տղամարդկանց թիմային պայքարում հայ նետաձիգներ Վասիլ Շահնազարյանը, Գեւորգ Հազարումյանը եւ Արամայիս Ապրեսյանն իրենց կամային որակների շնորհիվ 3-4-րդ տեղերի համար պայքարում հաղթել են Թուրքիայի ընտրանուն ու արժանացել բրոնզե մեդալների:
Մրցաշարին մասնակցել են 17 պետությունների 157 նետաձիգներ, հաղորդում է msy.am-ը: