Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը դարձել է Եվրոպայի կրկնակի հաղթող: Մինչեւ 69 կգ քաշային կարգում ծանրորդուհին հավաքել է 237 կգ ու անհասանելի դարձել մրցակիցների համար:
Հրում վարժությունում նա 105 կգ-ով նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ հրումում 132 գ-ով՝ ոսկե:
«Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղաներին: Մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ»,- ելույթից հետո ասել է Ավդալյանը:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականին հաջողվել է նվաճել 1 ոսկե ու 1 արծաթե մեդալ: 77 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճել է Անդրանիկ Կարապետյանը, իսկ պատվոհարթակի 2-րդ աստիճանին կանգնել է Տիգրան Մարտիրոսյանը: