Ռուս օդաչուները պատրաստվում են ՀՀ-ում ավիաշոուի անցկացմանը
Պլանային թռիչքների ժամանակ հարվածային եւ բեռնատար Ми-24П եւ Ми-8МТ ուղղաթիռների անձնակազմերը թռիչքներ են կատարում ռուսաստանյան ավիացիոն միավորման հրահանգիչների կարգադրությամբ: Օդաչուները կատարում են պարզ կառավարման տարրեր, թռիչքներ, մոտեցումներ, տարբեր երթուղիների փորձարկումներ:
Ավիացիոն տեխնիկայի փորձարկումներն ավարտելուց հետո անձնակազմերը կանցնեն զույգերով թռիչքների կատարմանը եւ շքերթային շարքով թռիչքների իրականացմանը, որպեսզի մասնակցեն Մեծ Հայրենական պատերազմի օրվա տոնակատարություններին: