Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Նվեր Խաչատրյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը

Նվեր Խաչատրյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը

Այո, ու՞մ է պատկանում Հայկական աշխարհը, մի պարզ հարց, որն ունի շատ հստակ պատասխան, այն իրականում պատկանում է ինձ, պատկանում է քեզ, պատկանում է հեռավոր սահմանամերձ գյուղում ապրող փոքրիկ Հայկին և իր քույր Մարիամին, ովքեր իրենց պապի հետ ամեն առավոտ անասուններին արոտավայր են տանում, չվախենալով որ մի քանի հարյուր մետրի վրա գտնվող իրենց հարևան երկրից կարող է ակնթարթորեն սլանալ մի կործանարար մետաղական գլանակ՝ լի հայոց աշխարհի կիզիչ արևի ճառագայթներից ո՛չ ուժգին փոշենման մի նյութով, և իր սանտիմետրեր ունեցող չափերով կործանել նրանց, այո նրանց՝ Հայկին և Մարիամին, որոնց հայուհի մայրը երկունքի ծանր ցավերով Հայոց աշխարհին նվիրել է հայ որդի և հայ դուստր, լույս աշխարհ է բերել նրանց և համարել իր երեխաներին հայոց տան սյունները, և այդ մետաղական գլանակը, այդ կործանարար տարրը, կարող է նրանց զրկել Հայոց Աշխարհում արարելու հնարավութրությունից։ Կարող է զրկել, այո, բայց նրանք շարունակում են մնալ հայոց աշխարհի հայոց տանը, օգտվելով այն եզակի հնարավորությունից, որը տրված է Հայոց աշխարհից շունչ առած յուրաքանչյուր հային, Հայոց աշխարհի ջուրը խմած յուրաքանչյուր զավակին և Հայոց աշխարհի օդով վեր բարձրացած ազգին։

Ազգ, որը բնակեցված է Հայաստան աշխարհում, պայքարով պահած մի երկրում, որն ունի բազմաթիվ բնութագրեր՝ ծովից ծով, մի բուռ, քարքարոտ, և եթե ոչ տարածականորեն ամբողջովին պահպանված, ապա համոզված եղիր պահպանված է մտավոր։ Եվ այսօր այն քոնն է, այո՛ այո՛, քո՛նը, ի՛մը, &nbsp;Հայկինն ու Մարիամինը, Արցախում բնակվող բարեկամինս և սփյուռքում արարող ընկերոջինս, ով հպարտորեն օգտագործում է իր վեհ հայի տեսակը որպես այցեքարտ՝ պատկանելություն մի ամբողջ պատմական հայոց աշխարհի։ Հայը դա մի ամբողջ հավաքական ուժ է, իսկ Հայաստանը դա սոսկ վայր չէ, դա սավառնող մի գաղափար է, որը սլանում է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի գլխավերևում, բայց որը պարզապես վայրէջք է կատարում Անդրկովկասյան տարածաշրջանի այս գողտրիկ հատվածում, տարածելով իր սերմերը ճախրելու ընթացքում հավաքած ծաղիկներից՝ հայերից։ Հայեր, հայ, իր սեփական ճակատագրի համար անվերջ գիտակցաբար պայքարող ազգություն թե՞ տիտղոս, հաղթանակ թե՞ տառապանք, հասարակություն թե՞ մի ամբողջ տաղանդաշատ մարդկանց համախումբ։ Հայ Հայաստանու՞մ, Արցախու՞մ թե՞ սփյուռքում։ Կարծում եմ ամենուր, որովհետև դա ավելին է քան ազգությունը, դա ուղի է, անցած ճանապարհ և գաղափարախոսություն։ Սփռված հայություն, աշխարհահռչակ հայեր և միասնկան ուժ։

Խոսում ենք հային ընձեռված երկրորդ շանսի մասին, բայց հարկ է մտածել գուցե երկրո՞րդ, երրո՞րդ, թե գուցե հենց սա առաջինն է, այո՛ այո՛, առաջինը, գուցե վերջինը և եզակին։ Յուրաքանչյուրս գիտակցելով մեր երկրի ապագայի մասին, և օգտվելով եզակի շանսից, պետք է սթափվենք, ապագա որը կախված է Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայից։ Ապագա, որը պետք է ունենա հայաշատ Հայաստան, այլ ոչ թե սակավաթիվ։ Այո՛, հայաշատ։ Հիմա ինչ, գնալ, թե մնալ, լքել հայրենիքը և բնակություն հաստատել օտարության մեջ, թե մնալ և արարել Հայաստանում, բախվում են երկու կարծիքներ, թեժանում է սերդ հայրենիքդ հանդեպ, ի՛մ հայրենիքի, քո՛ հայրենիքի, Հայկի և Մարիամի հայրենիքի, մենք պետք է տնօրինենք մեր սեփական հող ու ջրի ճակատագիրը՝ առանց վախի, լի խիզախությամբ, հպարտությամբ և ազնվությամբ, բնակվելով այստե՛ղ, ինչպես անում են Հայկն ու Մարիամը, արարելով Հայոց աշխարհում և տիրելով այն ամենին, ինչը պատկանում է հային, ի՛նձ, քե՛զ ու նրա՛ն։

Հայը դա սոսկ ազգություն չէ, դա պատասխանատվություն է, եթե կրում ես այդ պիտակը, ապա այն պետք է իսկապես արդարացնես, անկախ բնակության վայրից, և այդ դեպքում ճախրող Հայաստանը կուրծը լայն կսավառնի՝ լի հպարտությամբ և ուրախությամբ, որովհետև անկախ վայրից հայը մնում է հայ, որը վեհություն է, ի վերուստ տրված պարգև, մշակույթի շարունակականություն և վերջինիս տարածում։ &nbsp;Հային իրար հետ միավորում է նրա նպատակը, խոսուն և լուռ, պայքարած և սպասված, նպատակ, որը հոսում է մեր արյան մեջ և փոխանցվում գեներով, նպատակ, որը միայն հնչում է հայոց լեզվով, այո՛ այո՛, միայն հայոց լեզվով, և տարածվում հայ մշակույթում, նպատակ, որն ունի սկզբնակետ, ուղղություն և վերջնակետ, որը հայկական է։ Հայի նպատակը պտտվում է հայկական եռանկյունում՝ Հայստանում, Արցախում, սփյուռքում, հայի նպատակը միավորում է ազգին, ամբողջ հայությանը, նպատակ, որը եռանկյունու մեջ մոլեգնած այս ու այն կողմ է պտտվում, գլուխը կորցրած խելագարի պես, ապա հանդարտվում է, խորհում, սպասում, երբեմն խանդավառվում։ Նպատա՞կ, թե՞ միգուցե նպատակնե՞ր, այո այո կարծում եմ նպատակներ, չէ՞ որ իմ նպատակն ուրիշ է, քոնն ուրիշ, Հայկինն ու Մարիամինը ուրիշ, և վերջապես նրանց պապինը լրիվ ուրիշ, այդպես չէ՞։ Այո, նպատակներ, բայց բոլորը հայից սերմած նպատակներ, անկախ ժամանակից, անկախ տարիների հոսքից, անկախ ամեն ինչից, հայի հայկական նպատակներ։ ժամանակը ոչ թե տարիներ հետո է, այլ այսօր։ Հայկական եռանկյունին, ցանկանում է իր ամուր հենակետն ունենալ այնտեղ, որտեղ Հայաստանը վայրէջք է կատարել և թևերը բաց սպասում է իր զավակներին, որպեսզի ունենա հայաշատ հենակետ, ամուր թիկունք՝ հայոց ժառանգության պարբերաբար փոխանցման համար, և գիտակից հետնորդներ նյութական և հոգևոր արժեքների շարունակակության և տարածման համար։ Հայկական եռանկյունու ներսում տիրող անհանգստությունն ու աղմուկը կվերածվի հանդարտ երկխոսության ճախրող Հայաստանի և ամբողջ աշխարհի միջև, երբ մայր Հայաստանը զգա, որ նա ամուր հենասյուն է աշխարհասփյուռ հայության համար։ Այո, մեզ պետք է հայաշատ Հայաստան, արարող հայեր, ովքեր պետք է տնօրինեն մեր Հայոց աշխարհը, դա ե՛ս եմ, դու՛ ես և նա՛ է։ &nbsp;

Նվիրվում է սահմանամերձ գյուղերում բնակվող բոլոր այն երեխաներին ովքեր կրում են Հայկ և Մարիամ անունները։

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Архангельске загорелся теплоход "М.В. Ломоносов": что известно о пожаре



Жизнь

В Армении прошел крупнейший на постсоветском пространстве «Бессмертный полк». Видео. Фоторяд






Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сенатор Святенко: поддержка фермеров играет важную роль в устойчивости экономики





Путин в России и мире
Москва

Зачистки не будет: Хазин объяснил, как Путин обновит элиту


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Ждём расстрела или отравления Зеленского в ближайшее время – Макгрегор


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Любовь Успенская

Адвокат Добровинский: сторона Успенской раздражала суд доводами против Киркорова



Москва

Второй класс пожарной опасности спрогнозировали в Подмосковье

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net