Բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը կկայանա ապրիլին
Mediamax Sport-ի թղթակցին երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանն ասել է, որ դրանից հետո էլ սկսելու են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը:
«ԵԱ-ն կայանալու էր Լատվիայում, սակայն վերջերս հայտնի դարձավ, որ այդ երկիրը հրաժարվել է: Նշվում է, որ Ռուսաստանն է ցանկանում այն ընդունել: Ամեն դեպքում, առաջնությունը լինելու է մայիսին, ու մենք մինչ այդ երկու ուսումնամարզական հավաք ենք նախատեսել անցկացնել»,- ասել է Բադալյանը: