Աբրահամ.Ռամիրեսը հաղթանակի է ծարավ, պետք է չափազանց զգույշ լինեմ
Ապրիլի 9-ին նա առաջին անգամ մենամարտ է անցկացնելու Լաս Վեգասի MGM արենայում:
Հայ բռնցքամարտիկի մրցակիցն է լինելու մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսը:
«Ակնհայտ է, որ Ռամիրեսը հաղթանակի ծարավ է ու փորձելու է ամեն ինչ անել, որ իր նպատակին հասնի: Ես պետք է չափազանց զգույշ գործեմ: Երկար ճանապարհ եմ անցել բռնցքամարտում ու գիտեմ, թե հիմա նա ինչ է զգում»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է ranfight.de-ն:
Նա նշել է, որ այնպես է սկսելու մենամարտը, որ մրցակիցն անմիջապես խառնվի ու մոռանա իր տակտիկական պլանների մասին: