Մեկնարկել է տաղանդավոր փոքրիկ երաժիշտներին աջակցող նախագիծը
Նախագծի նպատակն է ֆինանսական աջակցություն ցուցաբերել երաժշտությամբ զբաղվող տաղանդավոր երեխաներին: Արդյունքում երեխաները կֆինանսավորվեն երաժշտական կրթություն ստանալու, մրցույթներին մասնակցելու, ինչպես նաեւ արտերկրում ուսումը շարունակելու նպատակով:
«Նախագիծը հնարավորություն կտա բացահայտել ու աջակցել տաղանդավոր երեխաներին: Մենք շատ լավ հասկանում ենք, որ գումարի բացակայության պատճառով շատ երեխաների մոտ տաղանդը բացահայտելու ու հետագայում զարգացնելու հարցում խնդիրներ են առաջանում: Հենց սա է մեր նպատակը, համոզված եմ, որ ապագայում ունենալու ենք նոր խաչատրյաններ ու բաբաջանյաններ»,- ասել է Տիգրան Դավթյանը:
Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2010թ. «Խաչատրյան տրիո»-ի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի, Կարեն Շահգալդյանի եւ Կարեն Քոչարյանի, նաեւ լոնդոնաբնակ մեկենաս Ասատուր Գյուզելյանի կողմից:
Տաղանդավոր երեխաներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են գումար փոխանցել Կոնվերս անկի հաշվեհամարին՝ AMD 1930046434020200: