«Արսենալը» եւս կփորձի ամռանը գնել Հենրիխ Մխիթարյանին
Նշվում է, որ «Արսենալի» սկաուտները ներկա են եղել դորտմունդյան ակումբի վերջին հանդիպումներին: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պլանավորում է ամռանը հրաժարվել Միկել Արտետայի, Մաթյո Ֆելաինիի ու Թոմաս Ռոսիցկու ծառայություններից, այդ պատճառով էլ նոր կիսապաշտպանի կարիք ունի:
Երեկ էլ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան խոսել էր ֆուտբոլիստի նկատմամբ Թուրինի «Յուվենթուսի» հետաքրքրության մասին:
Մխիթարյանի պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ լրանում է 2017 թվականի ամռանը: