ՌԴ զինծառայողները ՀՀ-ում վարժանքներ կիրականացնեն «Ինֆաունա»-ով
Վարժանքների ընթացքում զինծառայողները կյուրացնեն «Ինֆաունա» ՌԷՊ ժամանակակից համալիրները, որոնք ընդգրկվել են զորամասի սպառազինությունում 2015թ. կեսին:
Զինծառայողների պատրաստության հիմքում կդրվի հետախուզման ժամանակակից համալիրների որոնման եւ չեզոքացման դասավանդումը: Տարբեր ռեժիմներում եւ եղանակային պայմաններում ՌԷՊ ստորաբաժանումները կիրականացնեն միավորման սպառազինության մաս կազմող «Նավոդչիկ» ու «Օռլան» անօդաչու թռչող սարքերի որոնումը:
Պարապմունքները կավարտվեն հատուկ մարտական վարժանքներով՝ ժամանակակից «Ինֆաունա» համալիրների եւ գերարագ, լայն դիապազոնով ռադիոհետախուզման սարքավորման կիրառմամբ, ճնշելու համար պայմանական հակառակորդի կապի ու հետախուզության տարբեր միջոցները: