Ուլի Վեգներ. ԱՄՆ-ում հաղթելն Աբրահամի համար պատվի հարց է
Վեգները խոստովանել է, որ եթե Աբրահամը կատարի իր բոլոր պահանջներն՝ անպայման կհաղթի:
«Ռամիրեսն, իսկապես, կարողանում է մենամարտել, բայց երբ Արթուրի հարվածները տեղ հասնեն, նա կկոտրվի: Հենց նա տեսնի իմ սանի ողջ ուժը, միայն պաշտպանության մասին կմտածի»,-Վեգների խոսքերը մեջբերում է Sportbox.ru:
Մարզիչը նշել է նաեւ, որ Աբրահամն անպայման պետք է հաղթի ԱՄՆ-ում, քանի որ դա պատվի ու հպարտության հարց է:
Հայ բռնցքամարտիկն էլ ասել է, որ իրեն շատ ուժեղ ու լավ է զգում. «Մրցակիցս, իհարկե, ցանկանում է Աշխարհի չեմպիոն դառնալ, բայց ես էլ հեշտությամբ չեմ հանձնի իմ կոչումը: Ռինգում ամեն ինչ կանեմ, որ այն ինձ մոտ մնա»: